«Ժան Բոդեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
== Բոդենի գաղափարները ժողովրդավարության և ազնվապետության մասին ==
Բոդենը սկզբունքորեն դեմ է պետության իշխանությունների տարանջատմանը, ինչը, նրա կարծիքով, քայքայում է պետությունը։ Բացի այդ, իշխանություններից մեկը դառնալու է գերիշխող։ Նա բացասաբար է վերաբերում ժողովրդավարությանը, որն առավել ենթակա է հեղաշրջումների։ Ժողովրդավարությունը Բոդենը փաստորեն նույնացնում է ամբոխավարության հետ։ Նմանապես նա դեմ է նաև ազնվապետությանը, ուր ոչ միշտ է կառավարում իրազեկ փոքրամասնությունը, ինչի պատճառով այն անչափ անկայուն է և ենթակա ներքին խռովությունների։
 
'''''Ժան Բոդենի իրավափիլիսոփայական հայացքները'''''
 
Նրա գլխավոր աշխատությունն
է` «Վեց գիրք հանրապետության մասին», որը հրատարակվել է 1576թ.:
 
1. Պետությունն առաջանում է պայմանագրի, դաշինքի հիման վրա,
որի նպատակն է խաղաղություն հաստատել երկրում, պաշտպանել հասարակությունն արտաքին նվաճողներից
ու ապահովել բարեկեցիկ կյանք հասարակության անդամներին:
 
2. Ըստ Բոդենի` պետությունն ինքնիշխան է և նրա նկատմամբ չի կարելի
իրականացնել ոչ մի ոտնձգություն: Ոչ մեկն այնպես չի հիմնավորել ինքնիշխանության գաղափարը,
ինչպես Բոդենը. «Ինքնիշխանությունը բացարձակ է և մշտական, ինչը հռոմեացիները անվանում
էին վեհություն (արժանապատվություն): Բարձրագույն իշխանությունը առկա է, երբ չի ճանաչում
ոչ մի սահմանափակում` իր հզորության դրսևորման համար: Ինքնիշխանությունը մշտական է:
ժամանակավոր իշխանությունը չի կարող հանդես գալ իբրև բարձրագույն իշխանություն: Ինքնիշխան
իշխանությունը նաև միասնական իշխանություն է, քանի որ պետության արտոնությունները պատկանում
են միայն նրան: Այդ արտոնությունները պետությունը չի կարող բաժանել ինչ-որ մեկի հետ`
ով էլ որ լինի: Պետությունը չպետք է հանդուրժի ոչ մի մարմնի առկայություն, որը վեր
է կանգնած իրենից կամ կանգնած է նրա կողքին և մրցում է նրա հետ:
 
3. Պետության ինքնիշխանությունը դրսևորվում է նրանում, որ`
 
- ընդունում է օրենքներ, որոնք պարտադիր են քաղաքացիների
և հիմնարկներիմ համար,
 
- ընդունում է որոշում պատերազմի և խաղաղության հարցերի վերաբերյալ,
 
-նշանակում է պաշտոնատար անձանց,
 
-իրականացնում է բարձրագույն արդարադատությունը,
 
- իրականացնում է ներման որոշումը:
 
Ասվածին Բոդենը հավելում է որոշ դրույթներ. «Պետությունը
պետք է պահպանի աստվածային և բնական օրենքները, չպետք է միջամտի հպատակների ընտանեկան
գործերին, չպետք է խախտի կրոնի նկատմամբ հանդուրժողականության սկզբունքը»: Չպետք է
հպատակներից գանձի հարկեր ու տուրքեր` առանց նրանց համաձայնության: Դրամահատումը ևս պետության մենաշնորհն է:
 
4. Բոդենը համոզված էր, որ ինքնիշխանը կարող է օրենք ընդունել,
բայց չի կարող ստեղծել իրավունք: Իրավունքը դարերի ընթացքում է ստեղծվում, իրավունքն
իր մեջ կրում է արդարություն, մինչդեռ օրենքն իշխանության հրամանն է, որը կարող է լինել
նաև անարդար:
 
Հեգելը Իսպանիային Նապոլեոնյան սահմանադրություն տալու առիթով
ասել է. «Յուրաքանչյուր ժողովուրդ ունի այն պետական կառուցվածը,ինչը նրան համապատասխանում
և հարմար է…»: Ժողովուրդը պետք է զգա, որ իր պետական կառուցվածքը համապատասխանում է
իր իրավունքին և ռեալ վիճակին, հակառակ դեպքում այն կարող է արտաքնապես գոյություն
ունենալ, սակայն չունենալ ոչ մի նշանակություն և արժեք: Առանձին մարդու մոտ կարող է
ծագել լավ պետական կառուցվածք ունենալու պահանջ և ձգտում, սակայն ողջ զանգվածի մոտ
այն կարող է չլինել. դա կարող է առաջանալ ավելի ուշ:
 
5. Բոդենը հզոր կենտրոնացած պետության ինքնիշխան միապետի իշխանության
կողմնակից է: Նա նշում է, որ«ինչպես Աստվածն է կառավարում տիեզերքը, երկնքում իշխում
է արեգակը, այդպես էլ հասարակությունը պետք է կառավարի միապետը»:
 
6. Պետությունները բաժանում է 3 տեսակի`
 
1/ օրինական պետություն
 
2/հայրենակալվածքային պետություն
 
3/բռնապետական պետություն:
 
Օրինական(լեգիտիմ) է համարում այն պետությունը, որում միապետն
իր իշխանությունը ստացել է օրինական եղանակով, որտեղ մարդիկ ենթարկվում են օրենքներին,
իսկ նրանց ազատությունը և սեփականությունը պաշտպանված է օրենքով:
 
Հայրենակալվածքային պետությունն այն է պետությունն է, որը
չի ստեղծվել բնականոն եղանակով` ինքնիշխանը զենքի ուժով տեր է դարձել տվյալ տարածքին,
դրա հարստությանն ու ժողովրդին և, իբրև հայր, կառավարում է նրանց:
 
Բռնապետական է համարվում այն պետությունը, որտեղ ինքնիշխանը
չի ճանաչում բնական իրավունքները, ազատ մարդկանց հետ վարվում է ինչպես ստրուկների և
տնօրինում է նրանց ունեցվածքը:
 
==Պետությունն ըստ Բոդենի ==