«Մկրտիչ Էմին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}'''Մկրտիչ Հովսեփի Էմին''' (իսկական ազգանունը՝ '''Կարապետյան''', [[1815]] - [[1890]]), հայ պատմաբան, հայագետ։ [[Լազարյան ճեմարան]]ի պրոֆեսոր և հայագիտության ամբիոնի վարիչ։ Էմինի աշխատասիրությամբ են լույս տեսել [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեց]]ու, [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]], [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]], [[Մխիթար Այրիվանեցի|Մխիթար Այրիվանեցու]], [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] և [[Ստեփանոս Օրբելյան]]ի բնագրերը։ Ռուսերեն և ֆրանսերեն է թարգմանել հայ միջնադարյան հեղինակների մի շարք աշխատություններ, այդ թվում [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «Հայոց պատմության» ռուսերեն թարգմանությունը (լույս է տեսել 1858թ. փետրվարին, երկրորդ վերամշակված հրատարակությունը՝ 1893թ.)։ Հեղինակ է խորենացիագիտական ուսումնասիրությունների։
 
== Կենսագրություն ==
Սովորել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում: 1834 թվականին ավարտել է [[Մոսկվայի Լազարյան ճեմարան]]ը, 1838 թվականին՝ [[Մոսկվայի համալսարան]]ի փիլիսոփայի ֆակուլտետի բանասիրական բաժինը: 1838 թվականից եղել է Լազարյան ճեմարանի հայոց լեզվի ուսուցիչ,
1840 թվականից՝ նաև տեսուչ, 1848-1855 թվականներին՝ ճեմարանի լիցեյական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության պրոֆեսոր, 1866-1869 թվականներին՝ Վլադիմիրյաև նահանգի դպրոցների վերատեսուչ, 1870 թվականին՝ Մոսկվայի 5-րդ գիմնազիայի տնօրեն, 1871-1882 թվականներին՝ Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, 1883-1890 թվականներին` նաև հայագիտական ամբիոնի վարիչ:
 
Լույս է ընծայել «Քերականութիւն հայկական լեզուի» (1846), «Ընտիր հատուածք քաղեալք ի գրոց նախնի եւ արդի մատենագրաց հայոց...» (1849) դասագրքերը: «Վեպք հնոյն Հայաստանի» (1850) ուսումնասիրությունը պատմաքննական գրական առաջին փորձերից է՝ նվիրված ազգային վիպասանությանն ու վիպական երկերին: Այդ հարցը խորացված է «Մովսես Խորենացի և հայոց հին վեպերը» (ռուս.՝ 1881, հայ.՝ 1886), «Մովսէս Խորենացի եւ հին հայկական վեպ» (1887) աշխատությունների մեջ: Հայ դիցաբանության հարցեր են քննարկված «Ընդհանուր տեսություն հայոց հեթանոսական կրոնի» (1864, ռուս., թարգմանվել է ֆրանսերեն, որից էլ հայ.՝ «Հնախօսութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեանն», 1875), «Հետազոտութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեան» (1877), «Արա Գեղեցիկի մասին» (1858, ռուս.), «Վահագն վիշապաքաղը հայ դիցաբանության մեջ Ռիգ Վեդայի Ինդրա Vritrahan-ն է» (1873, [[ռուսերեն]]) և այլ գործերում:
 
Մկրտիչ Էմինի մի շարք ուսումնասիրություններով («Հրեա գաղթականությունը հին հայոց մեջ», 1880, «Մեդացիները հին Հայաստանում», «Ժյուլի Օպերտի՝ Աժդահակ բառի նոր բացատրությունը», 1880, «Արմավիր», 1882 և այլն, բոլորն էլ՝ ռուս.) հիմք դրվեց Հայաստանում օտար գաղութների և գաղթականության վերաբերյալ պատմությանը:
 
Մկրտիչ Էմինը հիմնադրել է Լազարյան ճեմարանի մատենադարանը, առաջին անգամ հրատարակել է Ղազար Փարպեցու «Թուղթը» (1853), Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» (1860), Մխիթար Այրիվանեցու «Պատմություն Հայոց» (1860), Վարդան Արևելցու «Պատմություն տիեզերական» (1861) աշխատությունների քննական բնագրերը:
 
Մկրտիչ Էմինը ռուսերեն է թարգմանել և առաջաբանով ու ծանոթագրությամբ հրատարակել Մովսես Խորենւսցու «Պատմություն Հայոցը» (1858), [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] «Պատմությունը» (1861), Ստեփանոս Տարոնեցու «Պատմությունը» (1864), [[ֆրանսերեն]]՝ Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոցը» (1867) և այլն:
 
Մկրտիչ Էմինի երկերի ամբողջական հավաքածուն լույս է տեսել Մոսկվայում (հ. 1-3, 1893-97): Մկրտիչ Էմինի կտակած միջոցներով հրատարակվել է «էմինյան ազգագրական ժողովածուն» (9 հ.)<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
== Երկեր ==
*Երկասիրութիւններ հայոց լեզուի, գրականութեան եւ պատմութեան մասին (1840-1855), Մ., 1898:
 
== Գրականություն ==
*Շահազիզ Ե., Մ.Հ. Էմին, Թ., 1900:
*Բատիկյան Լ., Մկրտիչ էմինը հայոց հին հեթանոսական կրոնի մասին, ԲԵՀ, № 1, 1974:
*Веселовский Ю.А., Очерки армянской литературы, истории и культуры, Е., 1972.
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
* Պետրոս Հովհաննիսյան, Մովսես Խորենացին օտար թարգմանություններով, «Էջմիածին» ամսագիր, Զ, 2010։