«Հացիկ (Շիրակի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պատկերի վերականգնում
Տող 79.
Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը տևական է, խստաշունչ։ Ձևավորվում է կայուն ձնածածկույթ։ Լինում են սաստիկ քամիներ, սառնամանիքներ, հաճախակի են ձնաբքերը։ Ամառը տաք է, ի տարբերություն ձմռանն, ավելի խոնավ։ [[Տեղումներ]]ի տարեկան միջինը կազմում է շուրջ 500-600 միլիմետր։ Բնական [[լանդշաֆտներ]]ը սևահողային լեռնատափաստաններն են։ Գյուղի տարածքում կան [[սև տուֆ]]ի և [[ածխի]] որոշ պաշարներ։
Հացիկ գյուղը գտնվում է Շիրակի մարզկենտրոն [[Գյումրի]] քաղաքից 4.5 կմ հյուսիս-արևելք։ Այն ծովի մակարդակից բարձր է 1650մ։ Աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիման՝ բարեխառն։ ։ Ամենացածր ջերմաստիճանը -25 աստիճան է, ամենաբարձրը՝ +35 աստիճան։ Գյուղը գտնվում է [[սեյսմիկ գոտում]]։ Հաճախակի են [[երկրաշարժեր]]ը։
[[Պատկեր:P1020304 Լճակ Հացիկում.JPG|մինի|Լճակ Հացիկում]]
 
== Պատմություն ==
Հացիկ գյուղի բնակիչները հաստատվել են այստեղ 1930-ական թվականներից՝ ռուս-թուրքական 1828-1829 թվականների պատերազմի ավարտից հետո։ [[Ռուսաստան]]ի և [[Թուրքիա]]յի միջև 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո [[Ադրիանոպոլիս]] քաղաքում 1829թ.-ի սեպտեմբերի 2(14) կնքվեց պայմանագիր։ Այն բաղկացած էր 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ա.հ.պ.-ով Ռուսաստանին անցան [[Դանուբ]]ի գետաբերանն իր կղզիներով, [[Սև ծով]]ի կովկասյան ափերը՝ [[Կուբան]]ի գետաբերանից մինչև [[Աջարիա]]յի հյուսիսը՝ [[Անապա]] և [[Փոթի]] նավահանգիստներով, [[Ախալցխա]]յի փաշայությունը՝ [[Ախալքալաք]] և [[Ախալցխա]] բերդերով։ Ռուսաստանահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թուրքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել [[Բոսֆոր]]ի և [[Դարդանել]]ի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 մլն. հոլանդական գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց [[Հունաստան]]ի, [[Մոլդավա]]յի, [[Վալախիա]]յի ու [[Սերբիա]]յի ինքնավարությունը։ 13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում իրենց շարժական գույքով տեղափոխվել Ռուսաստան տիրապետության տակ գտնվող հայկական տարածքները։ 1829-1830թ.-ին շուրջ 100 հազար հայ [[Էրզրում]]ից (Կարին), [[Կարս]]ից, [[Բայազետ]]ից գաղթեց [[Անդրկովկաս]] ։