«Անաքսագորաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: ru:Анаксагор из Клазомен
չ Ռոբոտը ավելացնում է․: bo:ཨ་ན་ཁི་ཟཱ་གྷོ་རཱ་ཟི།; cosmetic changes
Տող 1.
'''Անաքսագորաս''' (հին հունարեն՝ Ἀναξαγόρας, շուրջ մ.թ.ա. 500թ. — մ.թ.ա. 428թ.), հին հյուն փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, աթենական փիլիսոփայական դպրոցի հիմնադիր:
 
== Կյանքը ==
Ծնվել է Հոնիայի Կլազոմեն քաղաքում, քառասուն տարեկան հասակում Պերիկլեսի կողմից հրավիրվել է Աթենք:
Իր բնագիտական հայացքների համար Աթենքի պետությունը մեղադրեց նրան սրբապղծության (աթեիզմի) մեջ՝ հիմք ընդունելով նրա այն հայտարարությունը, որ Արեգակը իրենից ներկայացնում է Պելոպոնեսի թերակղզուց մեծ շիկացած քար: Քանի որ անաստվածության մեջ մեղադրանքը համարվում էր ծանր, նախատեսվում էր մահապատիժ: Սակայն Պերիկլեսը, որն այն ժամանակ զμաղեցնում էր պետության մեջ ամենաբարձր՝ ստրատեգոսի (ռազմավարի) պաշտոնը, հանդես եկավ փիլիսոփային պաշտպանող ճառով և խնդրեց, որ մահապատիժը փոխարինեն աքսորով: Դատավորները դժվարությամբ համաձայնեցին թույլ տալ նրան հեռանալ քաղաքից` ձևականորեն պահպանելով մահապատժի վճիռը: Անաքսագորասը փառքով վերադարձավ իր հայրենիք:
 
== Ուսմունքը ==
Անաքսագորասը բնության երևույթները բացատրում է պատճահետևանքային կապի բացահայտման միջոցով կամ, ինչպես ինքն է ասում, անհրաժեշտության միջոցով: Չի հավատացել ճակատագրին, որը նրա համար դատարկ անվանում էր: Նրան հետաքրքրել է իրերի փոխակերպման խնդիրը: Գտնում էր, որ եթե մարդու մարմինը մեծանում է սնունդ ու ջուր ստանալուց, ուրեմն նրանց մեջ կա ամեն ինչ, ինչից կազմված է մարմինը: Եթե հացը առաջանում է ցորենից, իսկ վերջինս` հողից, ուրեմն հողի մեջ կա այն ամենը, ինչ կա հացի մեջ: Դրանից եզրակացրել է , որ ամեն ինչի մեջ կա ամեն ինչի որևէ մաս: Ուրեմն, սկզբունքորեն, ամեն ինչի մեջ կա ամեն ինչ: Բացատրել է զգայական աշխարհի բազմազանությունը` ելնելով սկզբնական նյութերից, որոնք նա անվանել է «սերմեր»: Սերմերը շատ են իրենց որակի տեսակետից, բայց անսահման չեն, տարբեր են իրենց մեծությամբ, սակայն ամենամեծերն էլ այնքան փոքր են, որ մեր աչքի համար նշմարելի չեն: Ըստ նրա` սերմերի մեջ չկա ամենափոքրը, այլ կա միշտ ավելի փոքրը: Սերմերը բաժանվում են ու միանում, բայց դրանք չեն վերափոխվում մեկը մյուսի: Զգայական աշխահի բազմազանությունը բացատրվում է տարբեր որակի սերմերի միացումով, տարբեր խառնուրդների առաջացմամբ: Սերմերը հավերժ են, զգայական աշխարհը` փոփոխվող: Ամեն իրի որակ պայմանավորված է այս կամ այն տեսակի սերմերի քանակի առկայությամբ: Անաքսագորասի պատկերացումները սերմերի մասին այսօր էլ չեն հնացել, քանի որ սերմերը կարելի է նույնացնել տարրական մասնիկների, ատոմների կամ մոլեկուլների հետ:
 
Ըստ Անաքսագորասի` սկզբում եղել է Քաոսը՝ խառը վիճակ, կարգ ու կանոնի բացակայություն, մութ անդունդ: Քաոսի մեջ «բոլոր իրերը միասին են եղել», այսինքն սերմերը գտնվել են խառնված վիճակում, եկել է Նուսը (խելքը) և կարգ ու կանոն հաստատել աշխարհում՝ իր արարիչ գործունեությամբ Քաոսից ստեղծելով Կոսմոսը:
Տող 13.
առաջինը բույսերին վերագրեց շնչառություն: Նա հայտնաբերեց, որ ձկները շնչում են խռիկներով: Ծիր կաթինը, ըստ նրա, աստղերի բազմության լույսն է: Որոտն առաջանում է ամպերի բախումից, իսկ կայծակն ամպերի շփումն է: Լուսինը երկրային ծագում ունի, նրա վրա էլ կան հովիտներ, սարեր, ձորեր, նա չունի ինքնուրույն լույս, այլ անդրադարձնում է Արեգակի լույսը: Արեգակն ու Լուսինը միասին են առաջացել: Երկրի շուրջ պտտվող մարմինները մնում են երկնքում իրենց պտտման շնորհիվ և կընկնեն Երկրի վրա հենց որ դադարեն պտտվել:
 
{{անձ-անավարտ}}

[[Կատեգորիա:Հին հյուն փիլիսոփաներ]]
 
[[af:Anaxagoras]]
Տող 20 ⟶ 22՝
[[bg:Анаксагор]]
[[bn:আনাক্সাগোরাস]]
[[bo:ཨ་ན་ཁི་ཟཱ་གྷོ་རཱ་ཟི།]]
[[bs:Anaksagora]]
[[ca:Anaxàgores]]