«Դիկե»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 59 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար}}
'''Դի՛կեԴիկե''' ({{lang-grc|Δίκη}}՝ «ճիշտ», «ճշմարտություն», «արդարություն»), հունական դիցաբանության մեջ բարոյական կարգերի, ճշմարտության աստվածուհի-ոգին, արդարության անձնավորում։ Ըստ [[Հեսիոդոս]]ի («Թեոգոնիա»)՝ [[Զևս]]ի և նրա երկրորդ կնոջ՝ [[Թեմիս]]ի դուստրն է, [[Հորաներ]]ից մեկը։ Դիկեն հետևում է մարդկանց կյանքին և անարդարությունների մասին հաղորդում Զևսին։ Մի շարք առասպելներում Դիկեն հանդես է գալիս որպես Զևսի խորհրդատու։ [[Ողբերգություն]]ներում նա ահավոր վրեժխնդիր ՝. նա սրով խոցում է անարդար մարդկանց սրտերը։ Դիկեի մականուններից մեկն է Աստրեյա (''Աստղային''), որը հավանաբար կապված է այն պատկերացման հետ, թե իսկական արդարությունը գտնվում է երկնքում։ Դիկեն պատկերվում էր լախտը (գնդաձև ծայրով գավազան) կամ կշեռքը ձեռքին, խստադեմ կնոջ կերպարանքով<ref name=dicabanakan_bararan>Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 60</ref>։
 
Հորայի անունով է անվանակոչված [[(99) Դիկե|Դիկե (99)]] [[աստերոիդ]]ը՝ հայտնաբերված [[1868]] թ.։