«Մոնրեալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 73.
== Հայերը Մոնրեալում ==
Մոնրեալում հայերը հաստատվել են [[19-րդ դար]]ի վերջից, սակայն հայ համայնքը ձևավորվել է [[20-րդ դար]]ի կեսին։ [[1961]] թվականին Մոնրեալում բնակվում էր ավելի քան 900, 1982 թվականին՝ 20 հազար հայ։ Հայերը հիմնականում աշխատում են արդյունաբերության, առևտրի, կենցաղսպասարկման ոլորտում, զգալի թիվ են կազմում մտավորականները (գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ, Փաստաբաններ, բժիշկներ, արվեստագետներ և այլն)։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք միություններ ու կազմակերպություններ, Թեքեյան և Համազգային մշակութային միությունները՝ իրենց զանազան հանձնախմբերով, [[ՀԲԸՄ]]-ի, [[ՀՕՄ]]-ի մասնաճյուղերը։ Գործում են ամենօրյա հայկական երկու դպրոց, Ս․ Գրիգոր Լուսավորիչ և Ս․ Հակոբ եկեղեցիները, որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ, ինչպես նաև տիկնանց, երիտասարդական, կրթական և այլ կազմակերպություններ։ Գործում են նաև Պոլսահայերի մշակութային միությունը, Մամիկոնյան մշակութային հանձնախումբը, ՀՄԸՄ, Հայ ուսանողաց վարչությունը, Կանադահայ բժիշկների միությունը, թատերախմբեր, պարախմբեր, երգչախմբեր, «Արմենիա» ֆուտբոլի թիմը, հայկական ռադիոժամ (1968 թվականից՝ շաբաթական մեկ անգամ)։ 1975 թվականից լույս է տեսնում «Ապագա» շաբաթաթերթը։ Իր ժողովարանն ունի հայ ավետարանական համայնքը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոնրեալ» էջից