«Աֆղանստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 72.
[[Պատկեր:Day after Saur revolution in Kabul (773).jpg|մինի|աջից|300px|Աֆղանստանի նախագահի նստավայրը [[1978]] թվականին]]
Մ․ թ․ ա․ I հազարամյակի առաջին կեսից Աֆղանստանի տարածքում ձևավորվել են վաղ դասակարգային հարաբերությունները և կազմավորվել առաջին
պետությունները, որոնցից հնագույնը Բակտրիան էր։ [[Մ.թ.ա. 6-րդ դար]]ի 30-ական թթ․ Աֆղանստանի տարածք մտել է Աքեմենյանների պետության մեջ։ [[Մ.թ.ա. 330]]—[[Մ.թ.ա. 329|329]]-ին Աֆղանստանը գրավել է [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն, ապա անցել է [[Սելևկյաններ]]ին։ Մեծ Քուշանների տիրապետության շրջանում, որոնց պետության կենտրոնը գտնվում էր Աֆղանստանի հյուսիային․ մասում, երկրում տարածվեց [[բուդդայականություն]]ը։ Քուշանների հզորությանը մեծ հարված հասցրին Սասանյանները՝ իրենց ենթարկելով Աֆղանստանի մի մասը։ [[6-րդ դար]]ի 60-ական թթ․ Աֆղանստանի տարածքն բաժանվեց մանր տիրույթների, որոնց մի մասը դարձավ թուրքական կահանատի, իսկ մյուսը՝ Սասանյանների վասալ։ 6—8-րդ դարերում Աֆղանստանում ձևավորվեցին ֆեոդալական հարաբերությունները։ 7—8-րդ դարերում [[արաբներ]]ը գրավեցին Աֆղանստանի մեծ մասը, իսկ [[900]]-ից այն ենթարկվեց Բուխարայի Սամանյան ամիրաներին։ 7—10-րդ դարերում Աֆղանստանում տարածվեց [[իսլամ|մահմեդականությունը]]։ Աֆղան ժողովուրդը (փուշթուներ) ձևավորվել է Սուլեյմանի լեռներում, Ղազնի-Ղանդահ արյան և Քվետա-Փիշինյան բարձրավանդակներում։ Այս երկրամասերի հնագույն բնակիչներն էլ, որոնք խոսում էին արևելա-իրանական լեզվախմբին պատկանող լեզուներով, կազմեցին աֆղան ժողովրդի հիմնական տարրերը։ Աֆղան ժողովրդի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են [[6-րդ դար]]ում։ [[13-րդ դար]]ի մոնղոլական արշավանքները կասեցրին Աֆղանստաննի տնտեսական զարգացումը։ [[14-րդ դար]]ում Աֆղանստանի տեարածքը գրավեցին Մեծ մողոլները և [[Սեֆյաններ]]ը։ Նրանց տիրապետության դեմ մղված երկարատև պայքարը հանգեցրեց աֆղանների միավորմանը և աֆղանական պետության ստեղծմանը ([[1747]]), որի գլուխ կանգնեց Ահմադ խանը։ [[1818]] թվականին Դուրանիների պետությունը մասնատվեց առանձին իշխանությունների։ Անգլո-աֆղանական առաջին պատերազմը ([[1838]]—[[1842]]) ընդհատեց երկրի վերամիավորման գործը, որն իր ձեռքն էր վերցրել Դոստ Մոհամեդը։ Այն շարունակվեց միայն Աֆղանստանից [[անգլիա]]կան զորքերի վտարումից հետո։ Անգլո-աֆղանական երկրորդ պտերազմի ([[1878]]—[[1880]]) հետևանքով Աֆղանստանը ճանաչեց [[Անգլիա]]յի վերահսկողությունը երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ։ [[19-րդ դար]]ի վերջին և [[20-րդ դար]]ի սկզբին Աֆղանստանը դարձավ համեմատաբար կենտրոնացված ֆեոդալական պետություն։ Դրան նպաստեցին ամիրա Աբդուռահմանի ([[1880]]—[[1901]]) բարենորոգումները․ ամրապնդվեց բանակը, կարգավորվեցին վարչական ապարատը և հարկերի հավաքումը, սահմանափակվեց արտասահմանյան առևտրական կապիտալի գործունեությունը։ Երևացին ազգային առևտրական բուրժուազիան։ Ամիրա Հաբիբուլայի ժամանակ ([[1901]]—[[1919]]) փորձեր արվեցին եվրոպականացնել պետական ապարատը։ Այս շրջանում սկիզբ առավ երիտաֆղանների շարժումը։ [[1914]]—[[1918]] թվականների [[առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Աֆղանստանը չեզոքություն պահպանեց։ [[1919]] թվականի [[փետրվարի 28]]-ին Ամանուլլահ-խանը հռչակեց Աֆղանստանի անկախությունը։ Մերժելով անգլո-աֆղանական իրավահավասար հարաբերություններ հաստատելու Աֆղանստանի առաջարկը՝ [[Անգլիա]]ն սանձազերծեց երրորդ անգլո-աֆղանական պատերազմը ([[1919]] թվականի [[մայիս]]-[[հունիս]])։ [[1919]]—[[1923]] թվականներին Աֆղանստանում անցկացված բարեփոխումները նպաստեցին երկրի ֆեոդալական հետամնացության հաղթահարմանը և կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը։ [[1923]] թվականին հռչակվեց Աֆղանստանի առաջին սահմանադրությունը։ Բուրժուական վերափոխումները հանդիպեցին խաների և հոգևորականության դիմադրությանը, որոնք վայելում էին անգլիական իմպերիալիզմի աջակցությունը։ [[1928]] թվականի վերջին երկրում ծայր առավ հակակառավարական ապստամբություն Բաչայի Սակաոյի գլխավորությամբ։ Ամանուլլահ-խանը հրաժարվեց գահից։ Բաչայի Սակաոյի դեմ հանդես եկավ Ամանուլլահ-խանի նախկին ռազմական նախարար Մուհամմեդ Նադիրը, որը [[1929]] թվականի հոկտեմբերին, ազգային ուժերի աջակցությամբ գրավելով [[Քաբուլ]]ը, հռչակվեց թագավոր և դարձավ կառավարող նոր դինաստիայի հիմնադիրը։ [[1933]] թվականին Աֆղանստանի թագավոր դարձավ Նադիրի որդի Մուհամմեդ Զահիր-Շահը։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Աֆղանստանը չեզոքություն պահպանեց։ [[1950]]-ական թթ․ Աֆղանստանի տնտեսության մեջ սկսեց թափանցել արևմտագերմանական կապիտալը։ Մուհամմեդ Դաուդի կառավարության օրոք ([[1953]]—[[1963]]), արտաքին առևտրի ասպարեզում ստեղծվեցին պետական կազմակերպություններ և բաժնետիրական խառն ընկերություն։ Պետական վերահսկողություն սահմանվեց արդյունաերական ձեռնարկությունների և բանկերի գործունեության նկատմամբ․ Զարկ տրվեց ոռոգման ցանցի ընդլայնմանը և ճանապարհաշինարարությանը։ [[1963]]—[[1965]] թվականներին Մուհամմեդ Յուսուֆի կաբինետի կողմից անցկացվեցին սահմանադրական բարեփոխումներ, որոնց նպատակն էր պետական հաստատությունները հարմարեցնել երկրի կապիտալիստական զարգացմանը։ [[1964]] թվականի սահմանադրությունը նպաստեց երկրի հասարակական-քաղաքական կյանքի աշխուժացմանը։ Սակայն միապետական վարչակարգը խոչընդոտում էր երկրի բնականոն զարգացմանը։ Պետական ապարատի կոռուպցիան, հակադեմոկրատական ներքին քաղաքականությունը առաջ էին բերում բնակչության լայն խավերի դժգոհությունը։ [[1973]] թվականի [[հուլիսի 17]]-ին աֆղանական բանակը պետական հեղաշրջում կատարեց և Աֆղանստանը հռչակեց հանրապետություն։ Երկրի ղեկավարությունն անցավ հանրապետության Կենտրոնական կոմիտեին Մուհամմեդ Դաուդի գլխավորությամբ․ վերջինս դարձավ պետության գլուխ և վարչապետ։ Հանրապետական կառավարությունը նախանշել է սոցիալ-տնտեսական լայն բարեփոխություններ Աֆղանստանում․ ներդաշնակորեն զարգացած պլանային ազգային անկախ տնտեսության ստեղծում, հողային ռեֆորմ՝ հօգուտ բնակչության մեծամասնության, ընդհանուր անվճար տարրական ուսուցում, կանանց իրավահավասարություն՝ տնտեսության, քաղաքականության և այլ բնագավառներում։ Արտաքին քաղաքականության ասպարեզում, ինչպես ասված է հանրապետության ծրագրային հայտարարության մեջ, Աֆղանստանը կվարեց դրական և ակտիվ չեզոքության, ռազմական խմբավորումներին չմիանալու, [[ՄԱԿ]]-ի կանոնադրությունը հարգելու, աշխարհի բոլոր խաղաղասեր երկրների հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման քաղաքականություն։
[[Պատկեր:Afghan parliament in 2006.jpg|մինի|աջիցձախից|300px|Աֆղանստանի Խորհրդարանը]]
հեղաշրջում կատարեց և Աֆղանստանը հռչակեց հանրապետություն։ Երկրի ղեկավարությունն անցավ հանրապետության Կենտրոնական կոմիտեին Մուհամմեդ Դաուդի գլխավորությամբ․ վերջինս դարձավ պետության գլուխ և վարչապետ։ Հանրապետական կառավարությունը նախանշել է սոցիալ-տնտեսական լայն բարեփոխություններ Աֆղանստանում․ ներդաշնակորեն զարգացած պլանային ազգային անկախ տնտեսության ստեղծում, հողային ռեֆորմ՝ հօգուտ բնակչության մեծամասնության, ընդհանուր անվճար տարրական ուսուցում, կանանց իրավահավասարություն՝ տնտեսության, քաղաքականության և այլ բնագավառներում։ Արտաքին քաղաքականության ասպարեզում, ինչպես ասված է հանրապետության ծրագրային հայտարարության մեջ, Աֆղանստանը կվարեց դրական և ակտիվ չեզոքության, ռազմական խմբավորումներին չմիանալու, [[ՄԱԿ]]-ի կանոնադրությունը հարգելու, աշխարհի բոլոր խաղաղասեր երկրների հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման քաղաքականություն։
 
== Պետական Կարգ ==
[[1973]] թվականի [[հուլիսի 17]]-ից [[նախագահական համակարգ|Նախագահական հանրապետություն]] է, մինչ այդ եղել է [[սահմանադրական միապետություն]]։<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html Աֆղանստանի Կառավարման համակարգ]</ref>
Տող 83 ⟶ 81՝
 
=== Օգտակար հանածոներ ===
[[Պատկեր:Afghan topo en.jpg|մինի|աջից|300px|Աֆղանստանի ֆիզիկական քարտեզը]]
Օգտակար հանածոներից են՝ [[գազ]]ը, [[նավթ]]ը, [[քարածուխ]]ը, [[կապար]]ը, [[ցինկ]]ը, [[ոսկի]]ն, [[երկաթ]]ը:
 
Տող 95 ⟶ 94՝
 
=== Բուսական Աշխարհ ===
[[Պատկեր:US Army ethnolinguistic map of Afghanistan -- circa 2001-09.jpg|մինի|աջից|300px|Աֆղանստանի բնակչության ազգային կազմն ըստ քարտեզի]]
Բուսականությունը գլխավորապես չոր տափաստանային և անապատային է։ [[Պակիստան]]ին սահմանամերձ լեռնային Նուրիստանի շրջաններում որոշ չափով տարածված է անտառների արևմտահիմալայան տիպը (մինչև 3300—3400 մ), ավելի բարձր՝ մերձալպյան ու ալպյան մարգագետինները։
 
Տող 104.
 
== Տնտեսություն ==
[[Պատկեր:Rebuilt ministry finance.jpg|մինի|աջից|300px|Աֆղանստանի Ֆինանսների նախարարության շենքը]]
Աֆղանստանը ագրարային երկիր է։ Ֆեոդալական և կիսաֆեոդալական մնացուկների կողքին զարգանում են կապիտալիստական արտադրահարաբերությունները։ Տնտեսության հիմքն են կազմում ոռոգովի հողագործությունն ու արոտային անասնապահությունը։ [[Գյուղատնտեսություն]]ը տալիս է [[Համախառն Ներքին արդյունք]]ի 23,9%, [[արդյունաբերություն]]ը՝ 21%<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html Աֆղանստանի Տնտեսության ճյուղային կառուցվածք]</ref>։ Այժմ Աֆղանստանի տնտեսական աճի տեմպերը համեմատաբար նվազել են<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html Աֆղանստանի ՀՆԱ-ի աճը 2012, 2013, 2014 թվականներին]</ref>:
 
Տող 110 ⟶ 111՝
 
=== Արդյունաբերություն ===
[[Պատկեր:Afghan women at a textile factory in Kabul.jpg|մինի|աջից|300px|Տեքստիլ արդյունաբերությունն Աֆղանստանում]]
Ֆաբրիկա-գործարանային արդյունաբերությունն ստեղծվել է [[20-րդ դար]]ի 30-ական թթ․ վերջերին։ [[էլեկտրաէներգետիկա]]յի, արդյունահանող և [[մշակող արդյունաբերություն|մշակող արդյունաբերության]] կարևորագույն ձեռնարկությունները պատկանում են պետական կամ խառը պետական-մասնավոր ակցիոներական ընկերություններին։ Կարկար, Իշփուշթա, Դարա-Ցուսուֆ հանքավայրերում արդյունահանվում է [[քարածուխ]], Թալիքան քաղաքի մոտ՝ [[քարաղ]]։ Բադախշանում կան լազուրիտի հանքեր։ Շիբարղան քաղաքի շրջակայքում արդյունահանվում է [[բնական գազ]], որի մի մասը գազամուղով փոխադրվում է [[Տաջիկստան]]։ Մեծ ՀԷԿ-եր են կառուցվել [[Քաբուլ գետ]]ի վրա։ [[2012]]-ին արտադրվել է 884 մլն․ կվտ/ժ էլեկտրաէներգիա<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html Աֆղանստանի Էնեգետիկան]</ref>: Արդյունահանվել է 140 հազար տ ածուխ, 28 մլրդ․խ/մ բնական գազ, 40 հզ․տ աղ։ Արդյունաբերության մեջ աշխատում է բնակչության 5,7%<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html Աֆղանստանի բնակչության աշխատանքային կազմը]</ref>։ Աֆղանական գորգերն ունեն համաշխարհային համբավ։ Առավել զարգացած է տեքստիլ, սննդի, շինանյութերի արդյունաբերությունը։
 
Տող 116 ⟶ 118՝
 
=== Առևտրաշրջանառություն ===
[[Պատկեր:Ariana Afghan A310-300 F-GEMO.jpg|մինի|աջից|300px|Աֆղանստանի ազգային Ավիաընկերությանը պատկանող օդանավ]]
Արտահանումը [[2013]]-ին կազմել է շուրջ 2.7 միլիարդ [[ԱՄՆ դոլար]]<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html Աֆղանստանի առևտրաշրջանառություն]</ref>: Արտահանվում է հիմնականում [[Ափիոն]], մրգեր, [[բանջարեղեն]], [[գորգ]]եր, [[բուրդ]], [[բամբակ]] և այլն<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html Աֆղանստանի առևտրաշրջանառություն]</ref>: Ներմուծումը [[2013]]-ին կազմել է 12.2 միլիարդ [[ԱՄՆ դոլար]]<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html Աֆղանստանի առևտրաշրջանառություն]</ref>: Ներմուծվում է [[մեքենաներ]], [[սնունդ]], [[գործվածք]], [[նավթամթերք]]ներ և այլն<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html Աֆղանստանի առևտրաշրջանառություն]</ref>: Արտաքին առևտրով Աֆղանստանը հիմնականում կապված է [[Հնդկաստան]]ի, [[Պակիստան]]ի, [[Տաջիկստան]]ի, [[ԱՄՆ]]-ի, [[Չինաստան]]ի հետ<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html Աֆղանստանի առևտրաշրջանառություն]</ref>։ Դրամական միավորը [[աֆղանի]]ն Է։
 
Տող 122 ⟶ 125՝
 
== Գիտություն և գիտական հիմնարկություններ ==
[[Պատկեր:Saleha Bayat Building at AUAF in Kabul-2.jpg|մինի|աջից|300px|Ամերիկյան համալսարանն Աֆղանստանում]]
Աֆղանստանում գիտական առաջին հիմնարկությունները ստեղծվել են [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից առաջ։ Բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում ազգային կադրեր են պատրաստում հիմնականում [[Քաբուլ]]ի համալսարանում։ Աֆղան առաջին գիտնականների թվում են՝ Մուհամմեդ Անասը, Աբդուլագիմ Զիյաին, Աբդուլզաֆար Կակարը, Մուհամմեդ Ֆաքարը, Մուհամմեդ Սիդդիկը։ [[1960]] թվականին [[Քաբուլ]]ում ստեղծվել է գիտաքիմիական կենտրոն՝ բնական գիտությունների ակադեմիայի նախահիմքը։ Ընդլայնվում են գիտահետազոտական աշխատանքները ջրաբանության, գյուղատնտեսության, երկրաբանության, բժշկության և այլ բնագավառներում։ Մի շարք գիտական լաբորատորիաներ են ստեղծել [[ՄԱԿ]]-ի մասնագիտացված հիմնարկությունները: Բնական հարստությունների ուսումնասիրման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարել արտասահմանյան արշավախմբերն ու գիտնականները։ Մինչև Դուրանիական իշխանության կազմավորումը ([[1747]]) աֆղանական պատմագրությունը ներկայացվում էր գլխավորապես աֆղանական առանձին ցեղերի կամ ցեղախմբերի պատմությանը նվիրված երկերով։ [[18-րդ դար]]ի երկրորդ կեսից մեծ տեղ են գրավում աֆղան ժողովրդի պատմության իրադարձությունները։ Ժամանակակից պատմագրությունը սկսել է ձևավորվել անկախություն ստանալուց հետո ([[1919]])։ Զգալի ուշադրություն է դարձվում Աֆղանստանի միջնադարյան և նոր ժամանակների պատմությանը։ [[1950]]—[[1960]]-ական թթ․ սկսած առավել ուշադրություն է նվիրվում Աֆղանստանի նորագույն պատմության ուսումնասիրությանը։ Աֆղան պատմաբաններ Ահմադ Ալի Կոխգադը, Աբդուլհայ Հաբիբին, Մուհամմեդ Օսման Սիդղին, Ալի Ահմադ Նաիմին, Աբդուռաուֆ Բենավան, Միր Գուլյամ Մուհամմեդ Գուբարը, Շահ Վալին, Մուհամմեդ Ալին և ուրիշներ մեծ ներդրում ունեն Աֆղանստանի պատմության ուսումնասիրության գործում։