«Աֆղանստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 127.
 
== Երաժշտություն ==
Աֆղանստանի երաժշտությունը տարբեր ժողովուրդների երաժշտական մշակույթի բարդ միահյուսումն է՝ Հնդկաստանի[[Հնդկաստան]]ի և Իրանի[[Իրան]]ի ժողովրդական երաժշտության եռանդուն ներգործությամբ։ Երաժշտական մշակույթի զարգացմանը բնորոշ է ժողովրդա-երգային ստեղծագործությունը։ Աֆղանական ժողովրդական երաժշտությունը միաձայն է․ հատկանշական են դիատոնիկ և մեծացրած սեկունդա պարունակող լադեր, կվարտա և կվինտա ձայնածավալով մեղեդիներ։ Առավել տարածված ժանրը լանդի կոչվող երկտող երգն է՝ կազմված տարբեր չավւերով ընթացող երկու մեղեդիական կառուցվածքներից։ Հարսանեկան երգերը եղանակավոր-արաասանական ոճ ունեն։ Պարերգերը աչքի են ընկնում ռիթմի հստակությամբ։ Բարդ կառուցվածք ունեն գազել, մուխամմազ, չարբայթ ժանրերը։ Նվագարաններն են՝ թամբուր, ռուբաբ, ղիլռուբաբ, սարինգայ, գիճակ, սանթուրչանգ, սուռնայ, բինրաջա, շպիլի, տուլա, նակկարա, դամամա, դարիալ, դուպրա, դոլկայ։ Երաժշտական խոշոր գործիչ է Քասիմ Աֆղանը։
 
== Աղբյուրներ ==