«Տրիպոլի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4588 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Տրիպոլի''' ([[Արաբերեն]]։طرابلس الغرب, ''Տարաբուլուս էլ Գարբ''<ref>Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 28. {{ref-ru}}</ref>) , [[Լիբիա]]յի մայրաքաղաքն է։ Գտնվում է [[Միջերկրական ծով]]ի ափին։ Ըստ [[2007]] թվականի մարդահամարի ունի 1 780 000 բնակիչ։
'''Տրիպոլին''' ([[Արաբերեն]]։طرابلس الغرب) [[Լիբիա]]յի մայրաքաղաքն է։
== Արդյունաբերություն ==
Տրիպոլին երկրի առևտրական և ֆինանսական գլխավոր կենտրոնն է։ Նավահանգիստ է, ավտոճանապարհների հանգույց։ Ունի միջազգային օդանավակայան։ Տրիպոլիում կենտրոնացած է Լիբիայի արդյունաբերական ձեռնարկությունների մոտ 3/4-ը։ Զարգացած է սննդի, տեքստիլ, կաշվի արդյունաբերությունը, նավթավերամշակումը, տնայնագործական արհեստագործությունը, ձկնորսությունը։ Կա Ջէկ։ Տրիպոլիում անցկացվում է ամենամյա միջազգային տոնավաճառ։
== Գիտություն և կրթություն ==
Ունի համալսարան, փոստային կապերի և հեռուստահաղորդակցման ինստիտուտ, կիրառական արվեստի և արհեստների դըպրոց, մի շարք գիտական ընկերություններ, եգիպտական մշակույթի կենտրոն, պետական գրադարան, թանգարաններ, թատրոններ։ Պահպանվել են հռոմեական և բյուզանդական ժամանակների ճարտարապետական հուշարձաններ, մզկիթներ։
 
== Պատմական ակնարկ ==
{{Լիբիա-անավարտ}}
Հիմնել են [[փյունիկեցիներ]]ը մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսին՝ Էա անունով։ [[Հույներ]]ը Էան Աաբրաթա և Լեպտիս Մագնա գաղութների հետ անվանել են Տրիպոլիս (նշանակել է «երեք քաղաք»), սակայն Տրիպոլի անվանումը պահ պանվել է նաե Էայի համար։ [[Մ. թ. ա. 105]]-ին նվաճել են հռոմեացիները, [[5-րդ դար]]ում՝ վանդալները, [[6-րդ դար|6]]–[[7-րդ դար]]երում գտնվել է [[Բյուզանդիա]]յի, VII դարից՝ Արաբական խալիֆայության, 1551-1911 թվականներին՝ Օսման, կայսրության կազմում։ 1911-ի հոկտեմբերին գրավել են իտալական զորքերը (մինչև 1943 թվականը, երբ Տրիպոլին գրավել են անգլիական զորքերը)։ Մինչև Լիբիայի անկախության հռչակումը (1951) Տրիպոլին ազգային-ազատագրական պայքարի կենտրոններից էր։ 1951 թվականի դեկտեմբերից 1969 թվականի սեպտեմբերի 1-ը Լիբիայի թագավորության մայրաքաղաքներից էր, [[1969]] թվականի սեպտեմբերի 1-ից՝ Լիբիայի Հանրապետության մայրաքաղաքը։
 
1986 թվականին ԱՄՆ մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ և ԱՄՆ օդային ուժերը ռմբակոծել են Տրիպոլին և [[Բենգազի]]ն, թեև Մալթան զգուշացրել էր Լիբիային մոտեցող օդանավների մասին, բայց քաղաքները չեն կարողացել որևէ կերպ դիմակայել։ [[2003]] թվականին [[ՄԱԿ]]-ի պատժամիջոցները Լիբիայից հանվել են, և Տրիպոլիի նավահանգստի բեռնափոխադրումները կտրուկ աճել են, որն էլ ազդել է քաղաքի տնտեսական աճին։
 
2011 թվականի օգոստոսին քաղաքում ծավալվել են ռազմական գործողություններ [[Լիբիայի ազգային անցումային խորհրդ]]ի և [[Մուամմար Կադդաֆի]]ի զորքերի միջև։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ|հոդված=Տրիպոլի|հատոր=12|էջ=105|url=https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/105}}
{{Աֆրիկյան երկրների մայրաքաղաքներ}}