«Եղիշե Թադևոսյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 28.
[[Պատկեր:Եղիշե Թոդևոսյանի գերեզմանը, ArmAg (1).jpg|մինի|Եղիշե Թոդևոսյանի գերեզմանը [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում]]
Նկարիչն աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում. ստեղծել է [[գրաֆիկա]]կան, [[կիրառական արվեստ]]ի, [[բեմանկարչություն|բեմանկարչական]]գործեր, [[խճանկար]]ներ, [[մանրաքանդակ]]ներ։ Թադևոսյանի առաջին իսկ գործերն արտահայտում են նկարչի խոր գունազգացողությունը, ամուր գծանկարը, կատարման բարձր մակարդակը։ Նրա որոշ գործերում («Դեպի պանդխտություն», 1895 թ., «Երկրպագություն խաչին», 1901 թ., և այլն) զգացվում է [[Վարդգես Սուրենյանց]]ի արվեստի ազդեցությունը։
[[Պատկեր:Yeghishe Tadeosyan bust, 2015.JPG|մինի|[[Եղիշե Թադևոսյանի կիսանդրի (Երևան)]]]]
Թադևոսյանի բնանկարները երբեմն ներառում են մեծ կամ փոքր սյուժեներ՝ «Կոմիտասը Էջմիածնի լճի մոտ» (1893 թ.), «Մեր փողոցը Վաղարշապատում» (1921 թ.) և այլն։ Մեծ վարպետությամբ է պատկերել «Ալեքսանդր Շիրվանզադե» (1929 թ.), «Հովհաննես Թումանյան» (1933 թ.), «Կոմիտաս» (1935 թ.) և այլ դիմանկարներ։ Նրա արվեստում կարևոր տեղ ունեն հայ [[գյուղ]]ը, կենցաղը, գեղջկական կերպարները՝ «Հովիվն ու ոչխարները» (1895 թ.), «Խնձոր ունեմ խածած է» (1930 թ.) և այլն։ Թադևոսյանը մի շարք գործերում անդրադարձել է [[Հայոց ցեղասպանություն|հայերի կոտորածներ]]ի ու պանդխտության թեմաներին («Դեպի պանդխտություն», 1895 թ., «Կեսօրյա ճաշ», 1896 թ., և այլն), հայ ժողովրդի անցյալին և ավանդույթներին. ստեղծել է նկարաշար՝ «Հոգեհաց. Արտաշեսի մահը» (1910 թ.), «Տորք Անգեղ» (1910 թ.), «Արշակ և Փառանձեմ» (1921 թ.), «XI դարի աղջիկը» (1921 թ.), նաև հին հայկական հուշարձանները պատկերող բազմաթիվ բնանկարներ։
Տող 35 ⟶ 37՝
Թադևոսյանի գործերից պահվում են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում, [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան|Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի]], [[Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան|Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական]] և այլ թանգարաններում։
Թադևոսյանի անունով Երևանում կոչվել է փողոց, [[Էջմիածին|Էջմիածնում]]` Գեղարվետի դպրոց<ref>[http://ejmiatsin.am/mer-qaxaq/erajshtakan-evb-arvesti-dprocner/674--.html «Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ]</ref>, [[2015]] թվականին [[Շենգավիթ (վարչական շրջան)|Երևանի Շենգավիթ վարչական համայնք]]ում բացվել է [[Եղիշե Թադևոսյանի կիսանդրի (Երևան)|գեղանկարչի կիսանդրին]]<ref>[http://168.am/2015/11/21/564973.html Երևանում բացվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանի կիսանդրին]</ref>:
==Քաղվածքներ==
{{Քաղվածք|Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է։|Եղիշե Թադևոսյան}}
{{Քաղվածք|...Թադևոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան։ Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական...։|[[Մարտիրոս Սարյան]]}}
== Տես նաև ==
*[[Եղիշե Թադևոսյանի կիսանդրի (Երևան)]]
==Պատկերադարան==
Տող 50 ⟶ 55՝
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1170 Հայկական Հանրագիտարան - Թադևոսյան Եղիշե]
|