«Դաշտի քվանտային տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Դաշտի քվանտային տեսություն''', [[ֆիզիկա|ֆիզիկայի]] բաժին, որն ուսումնասիրում է անվերջ մեծ թվով [[ազատության աստիճաններ]] ունեցող քվանտային համակարգերի՝ քվանտային (կամ քվանտացված) դաշտերի վարքը։ Միկրոմասնիկների, նրանց փոխազդեցությունների և փոխարկումների նկարագրության տեսական հիմքը։ Դաշտի քվանտային տեսության վրա են հիմնվում [[բարձր էներգիաների ֆիզիկա]]ն, [[տարրական մասնիկների ֆիզիկա]]ն և [[կոնդենսացված վիճակի ֆիզիկա]]։ն։ Դաշտի քվանտային տեսությունը [[ստանդարտ մոդել]]ի տեսքով (ներառելով [[նեյտրինո]]յի զանգվածը) այժմ միակ փորձնականորեն հաստատված տեսությունն է, որն ի վիճակի է նկարագրել և կանխատեսել տարրական մասնիկների վարքը բարձր էներգիաների (այսինքն՝ հանգստի էներգիան էապես գերազանցող էներգիաների) դեպքում։
 
Դաշտի քվանտային տեսության մաթեմատիկական ապարատը քվանտային դաշտի վիճակների [[հիլբերտյան տարածություն]]ն է ([[Ֆոկի տարածություն]]) և նրանում ազդող [[օպերատոր (մաթեմատիկա)|մաթեմատիկական օպերատորները]]։ Ի տարբերություն [[քվանտային մեխանիկա]]յի, դաշտի քվանտային տեսությունում բացակայում են «[[տարրական մասնիկներ|մասնիկները]]» որպես անոչնչացնելի տարրական օբյեկտներ։ Դրա փոխարեն այստեղ հիմնական օբյեկտներ են Ֆոկի տարածության [[վեկտոր (մաթեմատիկա)|վեկտորները]], որոնք նկարագրում են քվանտային դաշտի բոլոր հնարավոր գրգռումները։ Դաշտի քվանտային տեսությունում քվանտամեխանիկական ալիքային ֆունկցիայի նմանակը դաշտային օպերատորն է, որն ընդունակ է ազդելու Ֆոկի տարածության վակուումային վեկտորի վրա և ծնել քվանտային դաշտի միամասնիկային գրգռումներ։