«Մուտագեններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
== Մուտագեններ ==
Մուտագեններ(մուտացիա և ․․․գեն), մուտացիաներ առաջացնող ֆիզիկական և քիմիական գործոններ։ Ֆիզիկական Մուտագեններ են իոնացնող (7- և [[ռենտգենյան ճառագայթներ]]ը, [[պրոտոն]]ները, [[նեյտրոն]]ները ևն) և ուլտրամանուշակագույն ճառագայթները, ուլտրաձայնը, բարձր և ցածր ջերմաստիճանը, մեխանիկական գործոնները։ Քիմիական Մուտագենները ըստ ազդեցության սկզբունքի բաժանվում են 5 խմբի՝ 1․ նուկլեինաթթուների ազոտային հիմքերի ինհիբիտորներ, 2․ նուկլեինաթթուների ազոտային հիմքերի անալոգներ,3․ ալկիլացնող միացություններ, 4․ օքսիդացնող, վերակագնող և ազատ ռադիկալներ, 5․ ակրիդինային ներկանյութեր։ Մուտագեններ են նաև որոշ կենսապոլիմերներ (օտարածին [[ԴՆԹ]], հավանաբար նաև օտարածին [[ՌՆԹ]])։ Պայմանականորեն քիմիակ Մուտագենները կարելի է համարել որոշ վիրուսներ, որոնց ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ԴՆԹ-ով և ՌՆԹ-ով։ Մուտացիաների հաճախականությունը մինչև հարյուրավոր անգամներ մեծացնող քիմիական Մուտագեններ կոչվում են սուպերմուտագեններ։ Հավանաբար Մուտագեններ ունիվերսալ են, այսինքն՝ կարող են մուտացիաներ առաջացնել կյանքի բոլոր ձևերում, սկսած վիրուսներից և բակտերիաներից մինչև բարձրակարգ բույսերը, կենդանիներն ու մարդը, սակայն տարբեր տեսակի օրգանիզմների զգայնությունը Մուտագենների ազդեցության նկատմամբ տարբեր է։ Մուտագենները լայնորեն օգտագործվում են գյուղատնտեսության բույսերի և օգտակար միկրոօրգանիզմների սելեկցիայում։
 
'''Մուտագեններ'''(մուտացիա և ․․․գեն), մուտացիաներ առաջացնող գործոններ են՝
* ֆիզիկական
* քիմիական
* կենսաբանական
* ֆարմակոլոգիական
''Ֆիզիկական'' մուտագեններն են իոնացնող (7- և [[ռենտգենյան ճառագայթներ]]ը, [[պրոտոն]]ները, [[նեյտրոն]]ները ) և ուլտրամանուշակագույն ճառագայթները, ուլտրաձայնը, բարձր և ցածր [[ջերմաստիճան]]ը, [[մեխանիկական գործոններ]]ը։ Իոնացնող են համարվում ռենտգեն ճառագայթները, [[տիեզերք|տիեզեր]]ական ճառագայթների նեյտրոնները, ինչպես նաև ռադիոակտիվ տարրերի իզոտոպները, ռադիոակտիվ թափոնները և այլն: Այդ ճառագայթները օժտված են մեծ էներգիայով և կարող են թափանցել [[հյուսվածք]]ները և առաջացնել դրական լիցքավորված ազատ [[ռադիկալ]]ներ: Իոնացնող ճառագայթներն ուժեղացնում են [[գենային մուտացիաներ]]ը, առաջացնում են նաև քրոմոսոմների կառուցվածքի խանգարումներ՝ աբերացիաներ: [[Ուլտրամանուշակագույն ճառագայթներ]]ն օժտված են ավելի փոքր էներգիայով, ուստի թափանցում են միայն [[բույսեր]]ի և [[կենդանիներ]]ի մակերեսային շերտի [[բջիջ]]ների մեջ և չեն առաջացնում խորանիստ հյուսվածքների իոնիզացիա: Ուլտրամանուշակագույն ճառագայթների մուտագեն ազդեցությունը հատկապես վտանգավոր է երիտասարդ տարիքում, որովհետև կլանվելով մաշկի կողմից՝ հաճախ առաջացնում են [[ռեպլիկացիա]]յի խանգարումներ:
 
''Քիմիական'' մուտագենները ըստ ազդեցության սկզբունքի բաժանվում են 5 խմբի՝ 1․ [[նուկլեինաթթուներ]]ի ազոտային հիմքերի [[ինհիբիտորներ]], 2․ նուկլեինաթթուների ազոտային հիմքերի անալոգներ,3․ ալկիլացնող միացություններ, 4․ [[օքսիդ]]ացնող, վերակագնող և [[ազատ ռադիկալ]]ներ, 5․ ակրիդինային ներկանյութեր։ Մուտագեններ են նաև որոշ կենսապոլիմերներ (օտարածին [[ԴՆԹ]], հավանաբար նաև օտարածին [[ՌՆԹ]])։
 
''Կենսաբանական'' մուտագեններ են [[վիրուսներ]]ը, որոշ [[բակտերիաներ]], [[մակաբույծ]] որդերի կողմից արտազատվող [[տոքսիններ]], հիվանդությունների հարուցիչներ և այլն: Կենսաբանական մուտագեն ազդեցություն ունեն վիրուսները, որոնք կարող են առաջացնել [[քրոմոսոմ]]ային [[աբերացիաներ]]: Այդպիսի ունակությամբ է օժտված, օրինակ, [[գրիպ]]ի վիրուսը: [[Գենետիկա]]կան գաղթող տարրերը [[տրանսպոզոններ]] նույնպես կարող են առաջացնել գենային և քրոմոսոմային մուտացիաներ: Մուտացիաների հաճախականությունը մինչև հարյուրավոր անգամներ մեծացնող քիմիական մուտագենները կոչվում են սուպերմուտագեններ։ Հավանաբար մուտագեններ ունիվերսալ են, այսինքն՝ կարող են մուտացիաներ առաջացնել կյանքի բոլոր ձևերում, սկսած վիրուսներից և բակտերիաներից մինչև [[բարձրակարգ բույսեր]]ը, կենդանիներն ու [[մարդ]]ը, սակայն տարբեր [[տեսակ]]ի օրգանիզմների զգայնությունը մուտագենների ազդեցության նկատմամբ տարբեր է։ Մուտագենները լայնորեն օգտագործվում են [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] բույսերի և օգտակար [[միկրոօրգանիզմ]]ների [[սելեկցիա]]յում։
<ref>Ս. Հ. Սիսակյան Ընդհանուր և բժշկական կենսաբանություն</ref>
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Մուտացիա]]