«Հան (ազգություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3.
Լեզուն [[չինարեն]]ն է, որը պատկանում է չին-տիբեթական ընտանիքին, ընդգրկում է միմյանցից խիստ տարբերվող մի քանի բարբառ: Գիրը [[հիերոգլիֆ]]ային է: Մարդաբանորեն միատարր չեն: Հիմնականում պատկանում են [[մոնղոլոիդ ռասա]]յի խաղաղօվկիանոսյան ճյուղին, հյուսիսային Չինաստանի մեջ գերակշռում են արևելաասիական, իսկ հարավային Չինաստանի մեջ` հարավասիական խմբերի տարատեսակներ: [[Կրոն]]ական պատկերացումներում համադրված են տարբեր կրոնների և հավատալիքների զանազան տարրեր: Առավել նշանակալից է եղել նախնիների պաշտամունքը: Սկզբում տարածված են եղել [[դաոսականություն]]ն ու [[կոնֆուցիոսականություն]]ը, այնուհետև` [[բուդդայականություն]]ը, մասամբ` [[քրիստոնեություն]]ը, առավել քիչ` [[մահմեդականություն]]ը ([[իսլամ]]):
 
Նրանց նախնիների թվին են պատկանում [[Հուանհե]] և [[Յանցզի]] [[գետ]]երի ավազանների երկրագործ ցեղերը, որոնք ստեղծել են մթամ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների [[նեոլիթ]]յան մշակույթ: ՄթաՄ.թ.ա. 2-րդ հազարամյարկում այժմյան [[Հենան]], [[Շենսի]], [[Շանսի]] [[նահանգ]]ների տարածքում առաջացել է [[Ին]] պետական կազմավորումը, որի բնակիչների լեզվի հիման վրա զարգացել է հին չինարենը: ՄթաՄ.թ.ա. 11-րդ դարում արևմտյան հարևան [[չժոու]] ցեղը նվաճել է Ին պետությունը: ՄթաՄ.թ.ա. 11-3-րդ դարերում ին և չժոու ժողովուրդների միախառնված հետնորդների շրջակայքում ապրել են չինական աղբյուրներում հավաքական անվանումներով հայտնի զանազան ցեղեր (հարավում` ման, արևմուտքում` ժուն, հյուսիսում` դի, արևելքում` ի): Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսից չինական աղբյուրներում հիշատակված Յանցզիից հարավում բնակվող յուէ բազմաթիվ ցեղերը: Դրանք հիմնականում եղել են տայ ժողովուրդների նախնիները:
 
[[Հան դինաստիա]]յի (Յանցզիի Հան վտակի անունից) ժամանակաշրջանում (մ.թ.ա. 3-րդ - մ.թ. 3-րդ դարեր) կազմավորվել է հին չինական ժողովուրդը, իսկ դինաստիայի անունը դարձել է չինացիների ինքնանվանումը (հան): Ըստ չինացի պատմագիր [[Սիմա Ցյան]]ի «[[Շի-ցզի]]» աշխատության, հաների նախնին եղել է լեգենդար [[Հուան-դի]]ն ([[Դեղին կայսր]]): Հան պետության ընդարձակումն ուղեկցվել է հաների նշանակալից վերաբնակեցումներով և որպես կանոն, Արևելյան [[Ասիա]]յի այլ ժողովուրդների ձուլմամբ: [[Տան դինաստիա]]յի ժամանակաշրջանում (6-9-րդ դարեր) տրոհված Չինաստանի վերամիավորումը նպաստել է չինացիների էթնիկական համախմբմանը: Սակայն այդ ժամանակաշրջանում էլ նրանց բնակության ոլորտը ամենևին չէր ընդգրկում այժմյան Չինաստանի ամբողջ տարածքը: Հյուսիսում միմյանց հաջորդել են թյուրքական և մոնղոլական անկախ քոչվոր միավորումները, իսկ հարավ-արևմուտքում գոյատևել են գլխավորապես ի, տան, մոն-քմերական ժողովուրդների նախնիներով բնակեցված պետություններ: