«Վիքիպեդիա:Նշանակալիություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
Երբ ստեղծվում է նոր հոդված նշանակալի թեմայի վերաբերյալ, խմբագրողները պետք է անեն լավագույնը, որպեսզի ընթերցողը հասկանա այն: Շատ ժամանակ հոդվածի հեշտ ըմբռնումը կարևոր նախապայման է հոդվածի հաջողության համար, սակայն ոչ միշտ են հոդվածները հեշտ ըմբռնելի: Կարևոր նախապայման է նաև, որ հոդվածը ստեղծելիս առանձին ուշադրություն դարձվի հոդվածի նշանակալիության վերաբերվող տեղեկատվությանը, այն պետք է հասանելի լինի ընթերցող առաջին իսկ պարբերությունից: Այլ տեղեկատվության ներառումը հոդվածում չպետք է հետին պլան ուղարկի նշանակալիությանը վերաբերվող կարևոր տեղեկատվությունը: Վիքիպեդիան թվային հանրագիտարան է, այդ պատճառով կարևոր տեղեկատվությունը չպետք է սահմանափակել ազատ տեղ չլինելու պատճառով:
* '''Արդյո՞ք պետք է տեղադրել ամբողջ տեղեկատվությունը մեկ էջում:''' Շատ ժամանակ թեմայի վերաբերյալ տեղեկատվությունը հսկայական է և մեկ հոդվածի տակ այն տեղադրելն անիմաստ է, այդ ժամանակ պետք է ստեղծել հիմնական հոդված, որտեղ հակիրճ տեղադրվի այդ տեղեկատվությունը և կարելի է ստեղծել այլ էջեր, որտեղ կտեղադրվի թեմայի առանձին բաժնի տեղեկատվությունը: Օրինակ` [[Իսպանիա]] հոդվածում չարժե նկարագրել Իսպանիայի ամբողջ պատմությունը, դրա համար ստեղծվել է [[Իսպանիայի պատմություն]] հոդվածը, որտեղ ավելի մանրամասն անդրադառնում է պատմության մասին:
* '''Արդյո՞ք պետք է ունենալ մի քանի նույնատիպ էջ:''' Երբեմն հանդիպում են առանձին էջեր, որոնք բովանդակային առումով շատ քիչ եեն տարբերվում միմյանցից, կամ մեկ ամբողջ թեմայի մաս են կազմում, սակայն առանձին էջ ունենալու խնդիր չունեն, քանի որ տեղեկատվությունը շատ չէ: Այս դեպքերում կարելի է այս էջերը միավորել մեկ ընդհանուր հոդվածի ներքո:
* '''Ինչ անել կարճ էջերի հետ:''' Որոշ դեպքերում հոդվածը կարող է կարճ լինել, սակայն ունենա մեծանալու պոտենցիալ, այս դեպքերում սխալ է այն միավորել միևնույն թեմայով հոդվածների ներքո, կամ փորձել այն ավարտին հասցնել: ԱրաշՈրոշ դեպքերում ապագա գործընթացների համար նախատեսված հոդվածները պետք չէ ավարտել, քանի որ տեղեկատվությունը դեռևս հասանելի չէ, օրինակ` [[Ամառային Օլիմպիական խաղեր 2020]]:
 
== Ինչու համար են այս պահանջները ==