«Պեչենեգներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Պեչենեգներ''', ցեղային միություն, առաջացել է անդրվոլգյան տափաստաններում վաչկատուն թյուրքերի, սարմատական և ուգրոֆիննական ցեղերի խառնուրդից։ Մարդաբանորեն պեչենեգները եվրոպեոիդ էին` մոնղոլոիդ տարրերով։ Ութերորդից իներորդ դարերում բնակվել են [[Վոլգա (գետ)|Վոլգա]] և [[Ուրալ]] գետերի միջև ընկած տարածքում, իներորդ դարում, ջախջախելով մերձսևծովյան տափաստաններում բնակվող հունգարներին, գրավել են հսկայական տարածք` ստորին Վոլգայից մինչև Դանուբի գետաբերանը։ Պեչենեգների հիմնական զբաղմունքը վաչկատուն անասնապահությունն էր։ Տասներորդ դարում պեչենեգները բաժանվել են երկու ճյուղի (արևմտյան և արևելյան), որոնք կազմված էին 8 ցեղից (40 տոհմ)։ Ցեղերի առաջնորդները «մեծ իշխաներն» էին, տոհմերինը` «փոքր իշխանները». ընտրվում էին ցեղային և տոհմական ժողովներում. գոյություն ուներ նաև ժառանգական իշխանություն։ [[915]]-ին, [[920]]-ին, [[968]]-ին պեչենեգները ասպատակել են ռուսական հողերը։ [[1036]]-ին [[Կիև]] քաղաքի մոտ [[Յարոսլավ Իմաստուն]] իշխանը ջախջախել է պեչենեգներին և վերջ տվել նրանց հարձակումներին Ռուսիայի վրա։ Տասնմեկերորդից տասներկուերորդ դարերում շատ պեչենեգներ բնակեցվել են [[Կիևյան Ռուսիա]] պետության հարավում` նրա սահմանները պաշտպանելու նպատակով։ Տասերորդից տասնմեկերորդ դարերում բյուզանդական կայսրերը փորձել են պեչենեգներին օգտագործել Ռուսիայի և [[Դանուբյան Բուլղարիա]]յի դեմ պայքարում։ Տասներկուերորդ դարում պեչենեգները թափանցել են [[Հունգարիա]]: Տասներեքերորդից տասնչորսերորդ դարերում ձուլվելով [[ղփչաղներ]]ի, [[հունգարներ]]ի, [[ռուսներ]]ի, [[մոնղոլներ]]ի և այլ էթնիկական խմբերի հետ, պեչենեգները դադարել են գոյություն ունենալուց։
 
[[Կատեգորիա:ԱնհայտացածԱնհետացած ազգեր]]