«Վելինգտոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 134.
 
Վելինգտոնի բնակիչների մեծ մասը [[քրիստոնեություն]] են դավանում: Կան նաև [[իսլամ]]ի, [[հուդայականություն|հուդայականության]] և [[բուդդիզմ]]ի հետևորդներ:
 
== Զարգացման պատմություն ==
[[XIX դար]]ի սկզբին սկսվեց եվրոպացիների կողմից մաորիների արմատական բնակիչների տարածքների գրավման գործընթացը: [[1839]] թվականին գնդապետ Ուիլյամ Ուեյքվիլդը, ով ծառայում էր Նորզելանդական ընկերությունում, քաղաք է հիմնել դրա այժմյան գտնվելու վայրից քիչ հյուսիս: Սակայն [[1840]] թվականին Հաթ գետի ուժեղ հոսքի պատճառով բնակիչները ստիպված էին վերաբնակեցվել քիչ հարավ: Առաջին վերաբնակիչները քաղաքը անվանել են Վելինգտոն՝ ֆելդմարշալ դուքս [[Արթուր Ուելսլի]] Վելինգտոնի պատվին, ով գլխավորում էր միացյալ անգլա-հոլանդական զորքերը, որպես շնորհակալություն այն օգնության համար, որը նա ցուցաբերել է առաջին վերաբնակիչներին: Ուժեղ [[երկրաշարժ]]ը [[1848]] թվականին խոշոր ավերածություններ է պատճառել քաղաքին, իսկ [[1854]] թվականին նույն պատճառով զոհվել են բազմաթիվ մարդիկ: [[1865]] թվականին Վելինգտոնը դարձել է [[Նոր Զելանդիա]]յի մայրաքաղաքը, որն էլ մնում է մինչ օրս:
 
== Մշակութային նշանակություն ==
Վելինգտոնը գեղեցիկ և հարմարավետ քաղաք է, կամուրջների, ուղեկամուրջների, թունելների, զբոսայգիների և զբոսապուրակների մեծ թվով: Բազմազան է նրա ճարտարապետական կերպարը՝ էկլեկտիկական կառույցները, որոնք վերաբերում են XIX դարին և XX դարի առաջին կեսին, քաղաքի փողոցներում համակցվում են ժամանակակից ոճի շինությունների և զանգվածային փայտե կառույցների հետ: Մայրաքաղաքի հետաքրքիր շինություններից է համարվում խորհրդարանի կլոր շենքը, որը քաղաքաբնակները անվանում են փեթակ: Խորհրդարանի դիմաց գտնվում է կառավարության նախկին պալատը, որն իր մեծությամբ աշխարհի երկրորդ փայտե շինությունն է: Մեծ ուշադրություն է գրավում նաև [[Պողոս առաքյալ]]ի տաճարը: Տպավորիչ է մայրաքաղաքի [[բուսաբանական այգի]]ն, որը գտնվում է բարձր լեռան լանջին: Քաղաքի առանձնահատուկ հպարտությունն է համարվում նաև [[կենդանաբանական այգի]]ն, որտեղ կենդանիները բնակվում են ոչ թե վանդակներում, այլ ընդարձակ բաց տարածքներում:
 
== Քույր քաղաքներ ==