«Մագնիսական մոնոպոլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{այլ կիրառումներ|Լիցք (այլ կիրառություններկիրառումներ)}}
'''Մագնիսական լիցք''', [[մագնիսական մոնոպոլ]], [[Դիրակի մոնոպոլ]] (հուն, μόνος-մեկ, միակ և πόλος-բևեռ), օժանդակ հասկացություն, որ [[էլեկտրական լիցք]]ի նմանությամբ մուծվել է ստատիկ մագնիսական դաշտերի հաշվարկումը հեշտացնելու նպատակով։ էլեկտրամագնիսական երեվույթները նկարագրող [[Մաքսվելի հավասարումներ]]ի սիմետրիան էլեկտրական և մագնիսական մեծությունների նկատմամբ թույլ է տալիս ենթադրել, որ դրական և բացասական էլեկտրական լիցքերի նման կարող են առանձին-աոանձին գոյություն ունենալ տարբեր բևեռայնության մագնիսական լիցքեր, որոնք իրենց շուրջն ստեղծում են մագնիսական դաշտ։ Սակայն Փորձը ցույց է տալիս, որ մագնիսական դաշտ ստեղծվում է միայն էլեկտրական լիցքերի շարժման կամ մագնիսական դիէկոյի առկայության դեպքում։ Դաշտի դասական տեսությունը չի բացառում վարկածային [[մագնիս]]ական լիցքերի գոյությունը և ոչ մի սահմանափակում չի դնում դրանց մեծության (μ) վրա, մինչդեռ ըստ քվանտային տեսության, ինչպես ցույց է տվել Պ. Դիրակը ([[1931]] թվական), պետք է տեղի ունենա βμ=-nefr առնչությունը, որտեղ e-ն [[տարրական էլեկտրական լիցք|էլեկտրոնի լիցքն]] է, fr-ը՝ [[Պլանկի հաստատուն]]ը, c-ն՝ [[լույսի արագություն]]ը, ո= O.zfcl , ±2, ...։ Մագնիսական լիցքերի նվազագույն արժեքը 68, 5 անգամ մեծ է էլեկտրոնի լիցքից, ուստի արագ շարժվող մոնոպոլի հետքը պետք է պարզորոշ նկատվեր [[Վիլսոնի խցիկ]]ում կամ բշտիկային խցիկում։ Սակայն մագնիսական լիցքերի հայտնաբերման բոլոր փորձերն առայժմ տալիս են բացասական արդյունք։
{{ՀՍՀ}}