«Վիքիպեդիա:Նշանակալիություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 63.
 
Սույն կանոնը տարածվում է Վիքիպեդիայի բոլոր հոդվածների վրա, բացառությամբ վերահղումների, այլ կիրառումների և որոշ ցանկերի վերաբերյալ հոդվածների, որոնք ստեղծված են Վիքիպեդիայի օգտագործումը հեշտացնելու համար:
 
== Ընդհանուր բացառություններ ==
=== Ինքնագովազդ ===
 
Նշանակալիության հիմնական կանոնը ոչ միշտ է դարձնում հոդվածը նշանակալի:
 
Վիքիպեդիան գովազդային հարթակ չէ: Ինքնագովազդը, ինքնակենսագրությունը, ծառայությունների առաջարկը և վճարովի տեղեկատվությունը չեն կարող լինել հանրագիտարանային հոդվածներ: Նշանակալիության չափորոշիչներից մեկն այն է, որ տվյալ թեմայից անկախ, անկողմնակալ և անշահախնդիր անձնավորությունը ստեղծում է հոդված տվյալ թեմայի մասին:
 
Անկախ աղբուրները միշտ պետք է երաշխավորեն հոդվածի չեզոքությունը: Անգամ ոչ ինքնագովազդային ինքնահրատարակված աղբուրները չեն կարող հիմք հանդիսանալ նշանակալւոյթան համար: Թեման եթե նշանակալի է, ապա այն պետք է դառնա այլոց ուշադրության առարկան:
 
== Կազմակերպությունների նշանակալիությունը ==