«Ռուդոլֆ Շտայներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
== Կենսագրություն ==
=== Մանկություն և ուսում ===
Շտայների ծնողները ծագումով Ավստրիայի գերմանացիներից էին։ Հայրը երկաթուղային ծառայող էր, և նրա մասնագիտության բերումով ընտանիքը հաճախ էր փոխում բնակավայրը։ [[1863]] թվականին Շտայներները տեղափոխվում են Փոթշախի երկաթգծային փոքրիկ կայարան։ Մերձալպյան գեղատեսիլ բնության մեջ նոր-նոր ներխուժող տեխնիկայի հարևանությամբ էլ անցնում են Ռուդոլֆ Շտայների մանկության առաջին տարիները։ [[1868]] թվականին տեղափոխվում են Նոյդյորֆ։ [[1872]] թվականին Ռուդոլֆը սկսում է հաճախել Վիներ-Նոյշտադթի ռեալական դպրոցը, որտեղ առնչվում է բնագիտական և տեխնիկական առարկաների հետ։ Զուգահեռաբար ծանոթանում է գերմանական դասական գրականությանը՝ [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթե]], [[Շիլլեր Ֆրիդրիխ|Շիլլեր]], [[Լեսսինգ Գ.|Լեսսինգ]]։ Տասնվեց տարեկան հասակում սկսում է ուսումնասիրել [[Կանտ]]ի «Զուտ բանականության քննադատությունը»։
 
[[Պատկեր:Rudolf Steiner Geburtshaus,Donji Kraljevec, Croatia.JPG|thumb|left|Տունը, որտեղ ծնվել է Շտայները, [[Խորվաթիա]]|260x260px]]
[[1879]] թվականին ավարտելով ռեալական դպրոցը, Շտայներն ընդունվում է [[Վիեննա|Վիեննայի]] տեխնիկական բարձրագույն դպրոց։ Ուսումնասիրել է [[մաթեմատիկա]], [[ֆիզիկա]], [[Անալիտիկ երկրաչափություն|անալիտիկ մեխանիկա]], [[կենդանաբանություն]], հանքաբանություն, [[քիմիա]], [[բուսաբանություն]], [[երկրաբանություն]], գրականության պատմություն, պետական իրավունք։ Հաճախել է գերմանական գրականության մասին [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթեի]], մեծ գիտակ Կարլ Յուլիուս Շրյոերի դասախոսություններին։ Զուգահեռաբար համալսարանում լսել է Ռոբերտ Ցիմմերմանի ու Ֆրանց Բրետանոյի փիլիսոփայական դասախոսությունները։ Սկսել է կարդալ Ֆիխթե[[Յոհան Գոտլիբ Ֆիխտե|Ֆիխտե]], ծանոթացել Վիեննայի մշակութային հարուստ կյանքին։ Շփվել է բազմաթիվ նշանավոր անհատականությունների հետ։
 
=== Սկզբնական գործունեություն ===