«Անողնաշարավորներ»–ի խմբագրումների տարբերություն

չ (→‎Տարածվածությունը: կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ)
[[Կարլ Լիննեյ]]ը այս կենդանիները բաժանեց 2 խմբի` միջատներ (insecta) և որդեր (vermes)։ [[Ժան-Բատիստ Լամարկ]]ը [[1793 թվական]]ին առաջին անգամ օգտագործեց անողնաշարավոր տերմինը և 2-ի փոխարեն նրանց բաժանեց 10 խմբերի` սարդակերպեր, խեցգետնակերպեր` Լիննեյի «միջատներ» ճյուղից և փափկամարմիններ, օղակավոր որդեր, ճառագայթավորներ, բեղոտանիներ, աղեխորշավորներ, ինֆուզորիաներ` Լիննեյի «որդեր» ճյուղից։ Այժմ անողնաշարավորները բաժանվում են շուրջ 30 տիպերի մեջ, ընգրկելով այնպիսի պարզ [[օրգանիզմ]]ներ, ինչպիսին են` [[սպունգներ]]ը և [[տափակ որդեր]]ը, ինչպես նաև բարդ կազմավորված օրգանիզմներ ինչպիսին են` [[հոդվածոտանիներ]]ը, [[փափկամարմիններ]]ը։
===Անողնաշարավորների ուսումնասիրությունը Հայաստանում===
Հայաստանում անողնաշարավորների ուսումնասիրությամբ հիմնականում զբաղվում են [[ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտ]]ում։ Մեծ ներդրում ունեն անողնաշարավորներ Տեր-Պողոսյանը, է. Դավթյանը, Ս. Յաբլոկով-ԽնձորյաՆըԽնձորյանը, Մ. Տեր-Մինասյանը, Ս. Մովսիսյանը և ուրիշներ։
 
==Նշանակություն==
Անողնաշարավորներ տարածված են ամենուրեք՝ քաղցրահամ ջրերում, ցամաքում, հողի շերտերում և այլն։ Շատերը բույսերի և կենդանիների [[մակաբույծներ]] են։ Անողնաշարավորների բրածո մնացորդները կարևոր նշանակություն ունեն երկրաբանական շերտերի հասակը որոշելիս, որը նպաստում է օգտակար հանածոների ([[նավթ]], [[կավիճ]], [[քարածուխ]]) հայտնաբերմանը։ Կարևոր եև բնության մեջ նյութերի և էներգիայի շրջապտույտում։ Բացառիկ մեծ է անողնաշարավորների նշանակությունը մարդու համար։ Նրանց կենսագործունեության արգասիքները (մոմ, [[մետաքսաթել]], ներկանյութեր) ունեն տեխիկատնտեսական նշանակություն, օգտագործվում են որպես սնունդ, միաժամանակ կեր են [[թռչուններ]]ի, [[ձկներ]]ի ու այլ կենդանիների համար։ Կան նաև վնասակար տեսակներ՝ վարակիչ հիվանդությունների [[հարուցիչներ]]ի տարածողներ, գյուղատնտեսական բույսերի, սննդամթերքների [[վնասատուներ]]։
Անանուն մասնակից