«Գազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ oգտվելով ԱՎԲ
→‎Գազի մոլեկուլների ջերմային շարժումը: տեղափոխում եմ թարգմանչի անկյուն նախագծից։
Տող 32.
 
Մոլեկուլների քաոսային շարժումը հաստատող ամենահետաքրքիր երևույթներից մեկը [[բրոունյան շարժում]]ն է, որն ի հայտ է գալիս որպես գազում կախված վիճակում գտնվող նյութի միկրոսկոպիկ մասնիկների ջերմային շարժում։ Այս երևույթը 1827 թվականին առաջին անգամ դիտարկել է [[Ռոբերտ Բրաուն]]ը, ում անունով էլ այն կոչվեց։ Այդպիսի մասնիկների տեղաշարժման անկանոնությունը բացատրվում է բոլոր կողմերից գազի մոլեկուլներից ստացած իմպուլսների պատահական բնույթով։ Բրոունյան շարժումն այնքան նկատելի է, որքան փոքր է մասնիկը և որքան բարձր է համակարգի ջերմաստիճանը։ Ջերմաստիճանային կախումը վկայում է այն մասին, որ մոլեկուլների քաոսային շարժման արագությունն աճում է ջերմաստիճանի բարձրացման հետ։ Հենց այդ պատճառով էլ շարժումը կոչվում է ջերմային։
 
=== Ավոգադրոյի օրենք ===
Ավոգադրոյի օրենքը. միևնույն ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տարբեր [[Գազ|գազերի]] հավասար ծավալներում պարունակվում են հավասար թվով մոլեկուլներ: Այս օրենքը քիմիական փորձերի արդյունքում հայտնագործել է իտալացի գիտնական [[Ավոգադրո Ամեդեո|Ամեդեո Ավոգադրոն]] 1811 թվականին: Օրենքը վերաբերվում է քիչ սեղմված (ցածր ճնշումների տակ գտնվող) գազերին (օրինակ՝ [[Մթնոլորտային ճնշում|մթնոլորտային ճնշման]] տակ գտնվող գազերին):Ուժեղ սեղմված (համեմատաբար բարձր ճնշումների տակ գտնվող) գազերի համար այն չի գործում: Ավոգադրոյի օրենքը նշանակում է, որ որոշակի ջերմաստիճանում գազի ճնշումը կախված է միայն միավոր ծավալում գազի մոլեկուլների թվից, բայց կախված չէ այն բանից, թե ինչպիսին են այդ մոլեկուլները:
 
Նյութի այն քանակը, որը պարունակում է այնքան գրամ, որքան իր հարաբերական [[Մոլեկուլային զանգված|մոլեկուլային զանգվածն]] է, անվանվում է մեկ [[Մոլ|մոլ]]: Ասվածից հետևում է, որ տարբեր նյութերի որոշակի քնակությամբ մոլերը պարունակում են հավասար թվով մոլեկուլներ:Մեկ մոլ նյութում գտնվող մոլեկուլների թիվը կարևոր ֆիզիկական մեծություն է և անվանվում է «[[Ավոգադրոյի թիվ]]»: Ըստ ԳՕՍՏ 3651.2-97-ի Ավոգադրոյի հաստատունն ընդունվում է՝
 
: N<sub>Ա</sub> = 6,0221367 · 10 23 ± 0,0000036 · 10 23 մոլ<sup>−1</sup>
ըստ CODATA−2010-ի տվյալների՝
: N<sub>Ա</sub> = 6,02214129 · 10 23 ± 0,00000027 · 10 23 մոլ<sup>−1</sup>
 
Ավոգադրոյի հաստատունի որոշման համար բազմաթիվ և տարաբնույթ հետազոտություններ են արվել ([[բրոունյան շարժման]], [[էլեկտրոլիզ|էլեկտրոլիզի]] երևույթի և այլն), որոնք բերել են բավական համահունչ արդյունքների և համարվում են մոլեկուլների գոյության և նյութի մոլեկուլային կառուցվածքի վառ ապացույցներ:
 
[[Կատեգորիա:Ֆիզիկայի հասկացություններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գազ» էջից