«Հան (ազգություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հան''' (ավանդ. չին. 漢族), [[չինացիներ]], [[ազգ]]: [[Չինաստան]]ի հիմնական բնակչությունը: Առավել խոշոր խմբերով բնակվում են նաև [[Թաիլանդ]]ում, [[Մալայզիա]]յում, [[Ինդոնեզիա]]յում, [[Սինգապուր]]ում, [[Վիետնամ]]ում, [[Բիրմա]]յում, [[Ֆիլիպիններ]]ում, [[Կամբոջա]]յում: Թվաքանակով աշխարհում գրավում են առաջին տեղը:
 
Լեզուն [[չինարեն]]ն է, որը պատկանում է չին-տիբեթական ընտանիքին, ընդգրկում է միմյանցից խիստ տարբերվող մի քանի բարբառ: Գիրը [[հիերոգլիֆ]]ային է: Մարդաբանորեն միատարր չեն: Հիմնականում պատկանում են [[մոնղոլոիդ ռասա]]յի խաղաղօվկիանոսյան ճյուղին, հյուսիսային Չինաստանի մեջ գերակշռում են արևելաասիական, իսկ հարավային Չինաստանի մեջ` հարավասիական խմբերի տարատեսակներ: [[Կրոն]]ական պատկերացումներում համադրված են տարբեր կրոնների և հավատալիքների զանազան տարրեր: Առավել նշանակալից է եղել նախնիների պաշտամունքը: Սկզբում տարածված են եղել [[դաոսականություն]]ն ու [[կոնֆուցիոսականություն]]ը, այնուհետև` [[բուդդայականություն]]ը, մասամբ` [[քրիստոնեություն]]ը, առավել քիչ` [[մահմեդականություն]]ը ([[իսլամ]]):
 
Նրանց նախնիների թվին են պատկանում [[Հուանհե]] և [[Յանցզի]] [[գետ]]երի ավազանների երկրագործ ցեղերը, որոնք ստեղծել են մթա 3-2-րդ հազարամյակների [[նեոլիթ]]յան մշակույթ: Մթա 2-րդ հազարամյարկում այժմյան [[Հենան]], [[Շենսի]], [[Շանսի]] [[նահանգ]]ների տարածքում առաջացել է [[Ին]] պետական կազմավորումը, որի բնակիչների լեզվի հիման վրա զարգացել է հին չինարենը: Մթա 11-րդ դարում արևմտյան հարևան [[չժոու]] ցեղը նվաճել է Ին պետությունը: Մթա 11-3-րդ դարերում ին և չժոու ժողովուրդների միախառնված հետնորդների շրջակայքում ապրել են չինական աղբյուրներում հավաքական անվանումներով հայտնի զանազան ցեղեր (հարավում` ման, արևմուտքում` ժուն, հյուսիսում` դի, արևելքում` ի): Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսից չինական աղբյուրներում հիշատակված Յանցզիից հարավում բնակվող յուէ բազմաթիվ ցեղերը: Դրանք հիմնականում եղել են տայ ժողովուրդների նախնիները:
Տող 9.
[[Սուն դինաստիա]]յի ժամանակաշրջանում (10-13-րդ դարեր) Չինաստանը բաժանվել է հյուսիսային և հարավային մասերի: Հյուսիսում սկզբում տիրապետել են մոնղոլալեզու [[կիդաններ]]ը (որոնց անունով էլ` ռուսերեն «Կիտայ» անվանումը), այնուհետև` տունգուսա-մանջուրական լեզվով խոսող [[չժուրչժեններ]]ը: 13-րդ դարի կեսին այժմյան չինացիների տարածքը նվաճել են մոնղոլները:
Մանջուրական [[Ցին դինաստիա]]յի ժամանակաշրջանում (1664-1911 թթ) հիմնականում ձևավորվեցին Չինաստանի այժմյան քաղաքական սահմանները:
 
 
{{ՀՍՀ}}
 
 
[[Կատեգորիա:Չինաստանի ազգեր]]