«Նիկոլայ Իգնատև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 1.
{{Անձ}}
[[Պատկեր:N.P.Ignatiev by Kustodiev.jpg|thumb|Նիկոլայ Իգնատև]]
'''Նիկոլայ Պավլովիչ Իգնատև''' ([[1832]]-[[1908]]), ռուս դիվանագետ և պետական գործիչ, կոմս, գեներալ։ Դիվանագիտական ծառայության մեջ է եղել 1856 թվականից ([[Լոնդոն]], [[Պեկին]]), 1861-1864 թթ.՝ [[Իզմիր]]ի արտգործնախարարության Ասիական դեպարտամենտի տնօրեն, [[1864]]-1877 թթ.՝ դեսպանորդ, ապա՝ դեսպան [[Թուրքիա]]յում։ [[1875]]-[[1877]] թթ. արևելյան ճգնաժամի ընթացքում խիստ դիրքորոշում է ունեցել թուրքական կառավարության նկատմամբ, որը առանձնապես դրսևորվել է [[Կոստանդնուպոլիս|Կ. Պոլսի]] 1876-1877 թթ. միջազգային կոնֆերանսում՝ ի պաշտպանություն բալկանյան սլավոնների։ Մեծ ազդեցություն է ունեցել սուլթան Աբդուլ Ազիզի վրա, ինչի համար հորջոջվել է «երկրորդ սուլթան»։ Ռուսաստանի շահերին ծառայեցնելու ակնկալությամբ կարևոր դեր է խաղացել Գևորգ Քերեստեջյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս ընտըրվելու հարցում և ապարդյուն փորձել նրա միջոցով ազդել Կ. Պոլսի հայ հոգևոր և աշխարհիկ արևմտամետ ղեկավարության վրա։ Եղել է 1878 թվականի [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան Ստեֆանոյի պայմանագրի]] նախագծի հեղինակն ու Ռուսաստանի գլխավոր լիազորը նրա ստորագրման ժամանակ։ Պայմանագրի կնքման նախօրեին սերտ հարաբերությունների մեջ է եղել Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքարանի հետ և անձամբ ձևակերպել 15-րդ կետը՝ հայերի պահանջած «Հայաստանի ինքնավարությունը» փոխարինելով «տեղական պահանջներից բխող բարեփոխումներ» և այլն անորոշ արտահայտություններով։ Եվ, ինչպես հետագայում խոստովանել է իր «Հիշատակարանում», 16-րդ հոդվածը նա գրել է ոչ թե թուրքահայերի, այլ ռուս դիվանագիտության համար. «Հայերի համար շատ նշանակալից էր, որ Օսմանյան կայսրության գոյության օրվանից ի վեր առաջին անգամ հիշատակվում էր նրանց մասին, իսկ [[Բարձր դուռ]]ը հրապարակորեն ճանաչում էր հայ ազգի գոյությունը Ասիական Թուրքիայում» (Гр. Н.П. Игнатьев, "СанСтефано", "Исторический вестник", 1915, с. 59-60)։
 
== Գրականություն==
* Записки графа Н. П. Игнатьева о СанСтефано, П., 1916.
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՀ}}
 
{{DEFAULTSORT:Իգնատև, Նիկոլայ}}
[[Կատեգորիա:1832 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1908 մահեր]]