«Չեչենական երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
Չեչենների և ինգուշների երաժշտությունը շատ ընդհանրություններ ունի։ Ժողովրդական երաժշտությանը բնորոշ է դիատոնիկ կաոուցվածքը, խմբակային երգըերի և գործիքային ստեղծագործությունների երկձայնոլթյոլնն ու եռաձայնությունը։ Մեղեդիներում բացակայում են խրոմատիգմներն ու մեծացրած սեկունդաները։ Ռիթմիկան սուր է, հաճախակի են չափերի փոփոխումն ու տրիոլների և ռիթմական զույգ բաժանումների հերթագայումը, հատկապես պարեղանակներում (սիրված պարը լեզգինկան է)։ Ժողովրդական մեղեդիները, դրանցից են՝ հերոսավիպական երգերը (իլլի, իլլեշ), առանձնանում են ժանրերի բազմազանությամբ։ Իոքբերգերից՝ նազմա (սովորաբար երկձայն և եռաձայն, կատարում են տղամարդիկ), էշարշ, հալհարանյիշ (կատարում են կանայք), նվագվող մեղեդիներից՝ լադուգայիշ։ ժողովրդական նվագարաններից են դեչք-փոնդուր (լարային-կսմիթավոր), աթուխ-փոնդուր (լարային-աղեղնավոր), փողայիններ՝ շեդտգ ([[սրինգ]]), [[զուռնա]], մաա, հարվածայիններ՝ վոտա (երկկողմ թմբուկ), ժիրգիա (դափ), տարածված է արևելք հարմոնի կան։ [[20]]-րդ դարի սկզբին ժողովրդական երաժշտության պրոպագանդողն էր Աբդուլ Մուսլիմ Մուհամեդովիչ Մագոմանը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ակտիվացել է երաժշտության բանահյուսության գրառման աշխատանքը։[[1918]] թվականին հրատարակվել է Շերիպովի «Չեչենական երգերից» ժողովածուն։[[1920]]-ական թվականների չեչենների և ինգուշների բանահյուսությունը ուսումնասիրել են Դավիդենկոն և Կոլեսնիկովը, պրոպագանդել՝ Դագաեը, յսամխոեը, Մագոմեդովը, Ցուգաեը, ինչպես և Ալեքսանղրովը։ ժողովրդական երաժիշտներից են՝ հարմոնահարներ Դիմաեը, Դանուկաեան, աշուղներ Սուլեյմանովը, Բատաեը, Ցիցկիեը։ Չեչենական երաժշտության բանահյուսությունը հավաքելու գործում մեծ ավանդ ունի պրոֆեսիոնալ երաժշտարվեստի սկզբնավորողներից մեկը՝ կոմպոզիտոր և դիրիժոր Մեպուռնովը, որն ակտիվորեն մասնակցել է երաժշտ․ ուսումնարանի ([[1936]]) և վերակառուցված ժող․ գործիքների նվագախմբի ([[1935]]) կազմակերպմանը։ Հանրաճանաչ են Բեկսուլթանովի «Հանուն սովետների իշխանության» սիմֆոնիան ([[1967]]), «Լեռների ասքը» ([[1963]]), «Դոմար» ([[1966]]) սիմֆ․ պոեմները, դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը ([[1973]]), «Վայնախյան էսքիզներ» ([[1974]])[[Պատկեր:Ութձայն—Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia).jpg|մինի|աջից]]ոկալվոկալ և կամերային-գործիքային երաժշտության ասպարեզում է ստեղծագործում Դիմաեը, էստրադային երաժշտության՝ Շահբուլատովը։ Հանրապետությունում գործումեն([[1977]]) ֆիլհարմոնիան ([[1938]]), ֆիլհարմոնիայի սիմֆոնիայի նվագախումբը ([[1939]]), պարի «Վայնախ» անսամբլը ([[1939]]), ժողովրդական ստեղծագործության տունը ([[1938]]), երաժշտության ուսումնարանը ([[1936]], Դրոզնի), Հանրապետական կուլտուր-լուսավորչական ուսումնարանը ([[1961]]), [[31]] երաժշտական դպրոց։
== Ստեղծագործություններ ==
*«Հանուն սովետների իշխանության»