«Օհտու դաստակերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
No edit summary
Տող 3.
 
== Պատմություն==
Օհտու դաստակերտը հիմնադրվել է [[1620]] թ.։ Նրա առաջին սեփականատերը ֆոն Դանենֆելդների (von Dannenfeld) ընտանիքն էր։ 18-րդ դարի սկզբում դաստակերտը պատկանում էր Ռոբերտ Յոհան Վռանգելին (Rötgert Johann Wrangell), իսկ [[1720]] թ. այն անցնում է Օտտո Վիլհելմ ֆոն Հարպեին (Otto Wilhelm von Harpe)։
 
1760-ական թթ. Օհտու դաստակերտը գնում է Քրիստոֆ Հենրիխ ֆոն Կուռզելը (Christoph Heinrich von Kursell)։ [[1793]] թ-ին՝ Մայենդորֆների ընտանիքը։ Դաստակերտը վերջիններիս ձեռքում մնում է մինչև [[1919]] թ-ի պետականացումը։
 
Քրիստոֆ Հենրիխ ֆոն Կուռսելը կալվածքի կենտրոնում կառուցում է բարրոկկո ոճի երկհարկանի շինություն՝ բարձր տանիքով ու վանդակավոր պատուհաններով։ 19-րդ դարում օժանդակ կառույցների մեծ մասը վերակառուցվում են։