«Սաշա Օգանեզաշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սաշա Օգանեզաշվիլի''' (իսկական անունը և ազգանունը՝ Օհանյան Ալեքսանդր Արշակի) ([[1889]], [[Սողանլուղ]], [[Վրաստան]]-[[հունիսի 31]], [[1932]], [[Թիֆլիս]]), հայ խորհրդային քամանչահար, երաժշտագետ և մանկավարժ։
 
== Կենսագրություն ==
7 տարեկանից մասնակցել է հոր, ապա և այլ սազանդարական խմբերին, նվագել [[տիպլիպիտո]], ապա երգել, վարժվել [[դուդուկ]]ի ու [[քամանչա]]յի նվագին։ [[Բաքու|Բաքվում]] որպես մենակատար աշխատել է Ա․ Մայիլյանի ««Արևելյան նվագախմբում», [[Թիֆլիս]]ում հաճախ հանդես է եկել նշանավոր աշուղ [[Հազիրի]]ի խմբում։ [[1905]] թվականին ադրբեջանական երգիչ Ջ․ Կարյագդօղլու և թառահար Կ․ Փիրումովի հետ համերգներով շրջագայել է [[Անդրկովկաս]]ում, [[Միջին Ասիա]]յում ու [[Իրան]]ում, մասնակցել գրամոֆոնային գրառումների։ Ուսումնասիրելով մերձավորարևելյան լեզուները և ժողովրդական երաժշտությունը՝ մասնագիտացել է մուղամների արվեստում, ներդրել քառալար քամանչան։ [[1909]] թվականից [[Անդրկովկաս]]ի և [[Իրան]]ի քամանչահարները Օգանեզաշվիլուց փոխառել են նաև քամանչայի լարվածքը։ [[1910]] թվականից սկսել է ստեղծագործել, գրել է «Ֆահրադ և Շիրին» երգային օպերան (ժողովրդական գործիքների նվագակցությամբ կատարվել է [[1911]] թվականին, [[Բաքու|Բաքվում]])։ [[1912]] թվականին «Սպորտ-ռեկորդ» ֆիրման ձայնագրել է «Չարգյահ», «Ռասա», «Հեջազ» և այլ մուղամների, հայկական ժողովրդական երգերի («Կռունկ», «Մայր [[Արաքս]]ի ափերով» և այլն) և քրդական «Դլո» թվականի նրա մենակատարումները։ [[1924]] թվականից մասնակցել է [[Թիֆլիս]]ի Հայարտան աշխատանքներին, [[1926]] թվականին [[Երևանի կոնսերվատորիա]]յում հիմնադրել «արևելյան ֆակուլտետ», դասավանդել է արևելյան երաժշտության տեսություն և ժողովրդական նվագարաններ (աշակերտներից են՝ Ա․ Մերանգուլյան, Գ․ Միրզոյան)։ [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի օժանդակությամբ ստեղծել է նվագախումբ, ղեկավարել [[Երևանի Ռադիո]]յի ժողգործիքների անսամբլը։ [[1927]] թվականի [[հունիս]]ին խորհրդային երաժիշտների խմբում մասնակցել է Մայնի Ֆրանկֆուրտի համաշխարհային երաժշտական ցուցահանդեսին, մինչև [[հոկտեմբեր]] աշխատել [[Բեռլին]]ի ֆոնդարխիվում, արևելյան երաժշտության մասին կարդացել դասախոսություններ, [[1928]] թվականին մասնակցել Սանկտ Պետերբուրգում հայկական և պարսկական երաժշտության համերգներին։ Օգանեզաշվիլին հեղինակ է [[Անդրկովկաս]]ի և [[Իրան]]ի մոնոդիկ երաժշտության հարցեր շոշափող մի շարք հոդվածների։