Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 28 բայտ ,  4 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
'''Պատագոնիա''' (Patagonia), բնամարզ [[Հարավային Ամերիկա]]յում, [[Ռիո Կոլորադ]]ո և [[Ռիո Նեգրո]] գետերից հարավ [[Անդեր]]ից արևելք, [[Արգենտինա]]յի հարավում։ [[Ռելիեֆ]]ում գերակշռում են աստիճանաձև սարավանդները, որոնք արևմուտքում ունեն մինչև 2200 [[մետր|մ]] բարձրություն։ Դաշտավայրերը գտնվում են հյուսիս- արևելքում և հարավ-արևելքում։ Կազմված է մեզոկայնոզոյան նստվածքային և հրաբխային շերտերից, ինչպես նաև մորենային ու ջրասառցադաշտային նստվածքներից։ Հարավում [[Մագելանի նեղուց]]ով Պատագոնիան բաժանվում է [[Հրո երկիր]] կղզիախմբից,իսկ արևմուտքում սահմանափակված է Հարավային [[Անդեր]]ի լեռներով: Վերջիններս արգելք են հանդիսանում արևմտյան խոնավ օդային զանգվածների թափանցմանը Պատագոնիա,իսկ արևելյան ափերի մոտով է անցնում Ֆոլկլենդյան սառը օվկիանոսային հոսանքը: Այդ պատճառով էլ Պատագոնիայում տեղումները քիչ են՝ 150-200 մմ: [[Կլիմա]]ն բարեխառն է, կիսաանապատային։ Միջին տարեկան տեղումները [[150 ]]- [[200]] մմ են, արևմուտքում՝ մինչև [[600]]-[[700]] մմ՝․ [[Հուլիս]]ի միջին ջերմաստիճանը հյուսիսում 8°C է, հարավում՝ 2°C, արևմուտքում՝ —5°C (սառնամանիքները՝ մինչև — 35°C), հունվարինը հյուսիսում՝ 20°C, հարավում՝ մինչև 10°C։ Բնորոշ են ուժեղ քամիները։ Տարածքը նոսր է բնակեցված,հիմնականում արոտավայրեր են՝ ոչխարաբուծության համար: Գետերը սկիզբ են առնում [[Անդեր]]ից և Պատագոնիաի տարածքում հոսում խոր կանիոններով։ Գերակշռում են հացազգիների թփուտային կիսաանապատները, [[Անդեր]]ի նախալեռներում՝ հացազգիների տափաստանները։ Շատ են կենդանիների [[էնդեմիկ]] տեսակները ([[մագելանի շուն]], [[պամպասյան կատու]], [[գարշահոտ փորսուղ]] և այլն) և թռչունները։ Տնտեսության գլխավոր ճյուղը [[ոչխարաբուծություն]]ն է, հովիտներում՝ հացահատիկի մշակությունը: Կան [[նավթ]]ի և [[բնական գազ]]ի հանքավայրեր։ Պատագոնիա անվանումը տվել է [[Ֆեռնան Մագելան|Ֆ․ Մագելան]]ի արշավախումբը [[1520]]-ին։ [[1520]] թվականին Մագելանի նավերը մոտենում են ներկայիս Արգենտինայի հարավային ափերին, դաժան բնակլիմայական պայմաններից ելնելով տարածքը անմարդաբնակ է թվում: Երկու ամիս անցկացնելուց հետո ձյան վրա տեսնում են հսկա ոտնահետքեր:Պարզվում է, որ խիստ ձմեռներին, ոտքերը ցրտահարությունից պաշտպանելու համար, բնիկները հագնում են մուշտակյա կոշիկներ կամ ոտքերին մորթիներ փաթաթում, որից նրանց ոտնահետքերը մեծ են երևում: Մագելանը այդ երկիրն անվանեց Պատագոնիա, որն իսպաներեն նշանակում է մեծ ոտքեր ունեցող մարդկանց երկիր:<ref>Մ. Իսկանդարյան , Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն , Երևան 1996</ref>
 
{{ՀՍՀ}}
23 248

edits