«Միջագետք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:Mesopotamia.PNG|մինի|Միջագետք(Մեսոպոտամիա)]]
'''Միջագետք'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=52}}</ref>, բնամարզ Արևմտյան Ասիայում, [[Տիգրիս]] և [[Եփրատ]] գետերի ավազանում։ Հին Արևելքի խոշոր մշակութային կենտրոններից։ Ընդգրկվում է Միջագետքի հարթավայրը և Ջեզիրե սարավանդը։ Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային, անապատային։ Հունվարի միջին ջերմաստիճանը [[Բաղդադ]]ում մոտ 10 աստիճան է, հուլիսինը՝ 34 աստիճան։ Տարեկան տեղումները՝ 163մմ։ Հիմնական գետերն են Տիգրիսն ու Եփրատը։ Դաշտավայրն առաջացել է գետերի բերուկների և ծովային նստվածքների կուտակման հետևանքով:Կլիմայական պայմաններով նման է Արաբական թերակղզուն, այն տարբերությամբ միայն, որ այստեղ տեղումների տարեկան քանակը քիչ ավելի է, քան Արաբիայում: Հյուսիսում այն հասնում է 400-450 մմ, դեպի հարավ այն աստիճանաբար նվազում է և ծայր հարավում կազմում 50-100 մմ: Տարածված են մերձարևադարձային և արևադարձային անապատները, ծայրամասերում՝ կիսաանապատները, գետերի երկարությամբ՝ տեղ–տեղ սրահային անտառները։ Հյուսիսում կան [[նավթ]]ի հարուստ հանքավայրեր։ Բնակիչները զբաղվում են քոչվորական անասնապահությամբ, ոռոգովի հողագործությամբ, [[փյունիկյան արմավենի|փյունիկյան արմավենու]] մշակությամբ։ Միջագետքը մարդու ծագման և համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից է: <ref>Մ . Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996թ </ref>
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միջագետք» էջից