«Գրենլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 7 բայտ ,  5 տարի առաջ
[[Ափ]]երը ողողում են [[Գրենլանդական ծով]]ը, [[Դանիական նեղուց]]ը, [[Բաֆֆինի ծով]]ը, [[Լաբրադորի ծով]]ը։
== Կլիման ==
Աշխարհագրական դիրքի և սառը ծովերով շրջապատված լինելու պատճառով Գրենլանդիայի կլիման ցուրտ է: Ներքին շրջաններում օդի ջերմությունն ընկնում է մինչև -[[70]]°, անգամ հուլիսին այստեղ հաճախ են լինում -[[28]]° սառնամանիքներ:Կղզու ներքին շրջաններում գոյություն ունի մշտական բարձր ճնշման մարզ:Ամառը կարճ է և ցուրտ, կղզու մեծ մասում օդի ջերմությունը 0°-ից չի բարձրանում: Միայն հարավային ափերին, որտեղով անցնում է օվկիանոսային տաք հոսանք, օդի ջերմությունը հուլիսի երկրորդ կեսերին կարող է հասնել [[8]]°-[[10]]°-ի: Տեղացող ձյունը ցածր ջերմաստիճանի պատճառով չի հալչում և հազարավոր տարիների ընթացքում կուտակվելով՝ վերածվում է սառույցի:Այդպես կղզին ծածկվել է սառցադաշտերով: Գրենլանդիայի ափամերձ լեռնոտ շրջաններից սառցադաշտերը սահում են և կոտրվելով՝ ընկնում [[ծով]]ը:Այդպես առաջացած սառցասարերը՝ այսբերգները, [[Լաբրադոր]]յան սառը հոսանքի ազդեցությամբ հասնում են մինչև [[Նյուֆաունդլենդ]] (նոր գտնված երկիր) կղզի: [[Այսբերգ]]ները հաճախ պատված են լինում մշուշով և հորիզոնում չեն երևում:Այդպիսի մի սառցասարը [[1912]] թվականին դարձավ [[Տիտանիկ]]ի նավաբեկության պատճառ: Գրենլանդիա կղզում ձևավորված հողեր և բուսականություն չկա:Միայն հարավային և հարավ- արևմտյան ափերին ամռանն աճում են [[մամուռ]]ներ և [[քարաքոս]]եր, որոնք հեռվից կանաչ մարգագետնի տպավորություն են թողնում (այդտեղից էլ անվանումը):== <ref>Մ.Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996թ ==</ref>
 
== Անվանում ==