«Աթլետիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
1952-ին օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին Խորհրդային Միության մարզիկները, որոնք փոխեցին ուժերի ընդհանուր հարաբերությունները։ 1960-ի Հռոմի օլիմպիական խաղերի ժամանակ ամերիկյան աթլետները առաջին անգամ պարտություն կրեցին ԽՍՀՄ-ի աթլետներից, որոնք հաջող հանդես եկան և նվաճեցին 11 ոսկե մեդալ։
 
Օլիմպիական խաղերի պատմությունը հարուստ է սպորտային ազնիվ պայքարի և մարզական բարձր արդյունքների ցուցաբերման բազմաթիվ օրինակներով։ Դրանցից է ամերիկացի հանրաճանաչ աթլետ [[Ջեսի Օուենս]]ի արագավազքը և հեռացատկը։ Արագ վազքի համար նրան անվանում էին «սև նետ» (նա սևամորթ էր)։ Այդ հիանալի աթլետը 1936-ին, մասնակցելով Բեռլինում անցկացված օլիմպիական խաղերին, նվաճեց 4 ոսկե մեդալ, հաղթելով 100, 200, հեռացատկ և 4x100 մ ձևերում։ Նույպիսի հաջողության հասավ 1984-ին [[Լոս Անջելես]]ում, կրկին ամերիկացի, 20-րդ դարի լավագույն աթլետ [[Կարլ Լյուիս]]ը, միայն մի տարբերությամբ, որ բացիայդ խաղերի 4 ոսկե մեդալներից, տաղանդավոր մարզիկը հետագայում ևս նվաճեց 5 ոսկե մեդալ։ Մարզական երկարակեցության և կամային բարձր ցուցանիշների դրսևորման հիանալի օրինակ կարող են ծառայել ամերիկացի սկավառականետորդ [[Արթուր Օրտեր]]ը, որը 4 օլիմպիական խաղերի անընդմեջ չեմպիոն է և ռուս եռացատկորդ [[Վիկտոր Սանեև]]ը։ Վերջինս երեք անգամ դարձավ չեմպիոն, սահմանելով համաշխարհային ռեկորդ, իսկ չորրորդ անգամ նվաճեց արծաթե մեդալ։ Չեխ վազորդ [[Էմիլ Զատոպեկ]]ը դեռևս հեռավոր, 1952-ին Հելսինկիում նվաճեց 3 ոսկե մեդալ` 5 կմ, 10 կմ և մարաթոնյան վազքում։
 
== Աթլետիկայի զարգացման պատմությունը Հայաստանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աթլետիկա» էջից