«Հիդեկի Յուկավա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
'''Հիդեկի Յուկավա''', ({{Lang-ja|湯川秀樹}}) ({{ԱԾ}}), ճապոնացի ֆիզիկոս, ճապոնիայի ԳԱ անդամ (1946 թ.)։ Ավարտել է [[Կիոտոյի համալսարան]]ը (1929 թ.), 1932 թ-ից աշխատել է Կիոտոյի (1939 թ-ից պրոֆեսոր) և Օսակայի (1933-1939 թթ.) համալսարաններում։ 1948 թ-ին հրավիրվել է բարձրագույն հետազոտությունների ինստիտուտ (Պրինստոն, ԱՄՆ)։ 1949—1953-ին՝ Կոլումբիայի համալսարանի (Նյու Ցորք) պրոֆեսոր։ 1953-1970 թթ-ին ղեկավարել է Կիոտոյի համալսարանի հիմնարար ֆիզիկայի ԳՀԻ։ Աշխատանքները նվիրված են [[միջուկի տեսություն|միջուկի տեսությանը]]։ 1935 թ-ին առաջարկել է [[միջուկային ուժեր]]ին վերաբերող տեսություն, որով բացատրվում էր դրանց մոտազդեցությունը։ Այդ տեսությունից բխում Էր, որ [[նուկլոն]]ների փոխազդեցությունը տեղի է ունենում [[Էլեկտրոնիկա|Էլեկտրոնի]] զանգվածից մոտ 300 անգամ մեծ զանգված ունեցող մասնիկների՝ [[մեզոններ]]ի (փորձնականորեն հայտնաբերվել են 1947 թ-ին) փոխանակության հետևանքով։ [[Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ]] (1949 թ)։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966 թ.), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1963)։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Տես նաև ==
162 991

edits