«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 75.
[[1812]] թվականին [[Հայրենական պատերազմ]]ում Ռուսաստանի հաղթանակը նպաստեց ռուս-պարսկական պատերազմի հաջող ավարտին։ Ռուսները պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզայի դեմ Ասլանդուզի, Լենքորանի և Մեղրու ճակատամարտերում վճռական հաղթանակներ տարան։
 
[[1813]] թվականի [[հոկտեմբերի 12]]-ին Ղարաբաղի [[Գյուլիստան]] գյուղում կնքվեց ռուս-պարսկական [[Գյուլիստանի պայմանագիր|հաշտության պայմանագիրը]]։ Ռուսաստանին անցան [[Դաղստան]]ը, [[Վրաստան]]ը, [[Մեգրելիա]]ն, [[ԻմերեթիաԻմերեթ]]նը, [[Գուրիա]]ն, [[Աբխազիա]]ն, [[Բաքվի խանություն|Բաքվի]], [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղ]]ի, [[Շիրվանի խանություն|Շիրվան]]ի, [[Դերբենդի խանություն|Դերբենդ]]ի ու [[Թալիշի խանություն]]ները։ Ռուսաստանը [[Կասպից ծով]]ում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։
 
Այսպիսով, [[Շիրակ]]ը, [[Լոռի]]ն, [[Ղազախի շրջան|Ղազախ]]ը, [[Տավուշի մարզ|Շամշադինը]], [[Սյունիք|Զանգեզուրը]] և [[Արցախ (նահանգ)|Ղարաբաղը]] անցնում էին [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի]] տիրապետության տակ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/420/422 Ռազմաքաղաքական իրադրությունը]</ref>։