Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 1055 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Պատագոնիա''' (Patagonia), բնամարզ [[Հարավային Ամերիկա]]յում, [[Ռիո Կոլորադ]]ո և [[Ռիո Նեգրո]] գետերից հարավ [[Անդեր]]ից արևելք, [[Արգենտինա]]յի հարավում։ [[Ռելիեֆ]]ում գերակշռում են աստիճանաձև սարավանդները, որոնք արևմուտքում ունեն մինչև 2200 [[մետր|մ]] բարձրություն։ Դաշտավայրերը գտնվում են հյուսիս-արլարևելքում և հարավ-արևելքում։ Կազմված է մեզոկայնոզոյան նստվածքային և հրաբխային շերտերից, ինչպես նաև մորենային ու ջրասառցադաշտային նստվածքներից։ [[Կլիմա]]ն բարեխառն է, կիսաանապատային։ Միջին տպրեկան տեղումները 150 - 300 մմ են, արևմուտքում՝ մինչև 600-700 մմ՝․ [[Հուլիս]]ի միջին ջերմաստիճանը հյուսիսում 8°C է, հարավում՝ 2°C, արևմուտքում՝ —5°C (սառնամանիքները՝ մինչև — 35°C), հունվարինը հյուսիսում՝ 20°C, հարավում՝ մինչև 10°C։ Բնորոշ են ուժեղ քամիները։ Գետերը սկիզբ են առնում [[Անդեր]]ից և Պատագոնիաի տարարքում հոսում խոր կանիոններով։ Գերակշռում են հացազգիներիփուտային կիսաանապատները, [[Անդեր]]ի նախալեռներում՝ հացազգիների տափաստանները։ Շատ են կենդանիների [[էնդեմիկ]] տեսակները ([[մագելանի շուն]], [[պամպասյան կատու]], [[գարշահոտ փորսուղ]] և այլն) և թռչունները։ Տնտեսության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է, հովիտներում՝ հացահատիկի մշակությունը Կան [[նավթ]]ի և [[բնական գազ]]ի հանքավայրեր։ Պատագոնիա անվանումը տվել է [[Ֆ․ Մագելան]]ի արշավախումբը [[1520]]-ին։ 1520 թվականին Մագելանի նավերը մոտենում են ներկայիս Արգենտինայի հարավային ափերին, դաժան բնակլիմայական պայմաններից ելնելով տարածքը անմարդաբնակ է թվում: Երկու ամիս անցկացնելուց հետո ձյան վրա տեսնում են հսկա ոտնահետքեր:Պարզվում է, որ խիստ ձմեռներին, ոտքերը ցրտահարությունից պաշտպանելու համար, բնիկները հագնում են մուշտակյա կոշիկներ կամ ոտքերին մորթիներ փաթաթում, որից նրանց ոտնահետքերը մեծ են երևում: Մագելանը այդ երկիրն անվանեց Պատագոնիա, որն իսպաներեն նշանակում է մեծ ոտքեր ունեցող մարդկանց երկիր:<ref>Մ. Իսկանդարյան , Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն , Երևան </ref>
 
{{ՀՍՀ}}