«Խոսե Անտոնիո Գուռիարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Խոսե Անտոնիո Գուրիարան''' (ծնվ․ 1939), [[Իսպանիա|իսպանացի]] հայտնի [[գրող]], [[հրապարակախոս]], [[լրագրող]], "«Pueblo"» օրաթերթի խմբագիր։
 
1980 դեկտեմբերի 29-ին, Մադրիդում [[Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ|Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի]] (ԱՍԱԼԱ) երեք մարտիկների կողմից կազմակերպած ռմբահարման ժամանակ, Գուրիարան պատահաբար վիրավորվել էր<ref>[http://www.elpais.com/articulo/ultima/GURRIARaN/_JOSe_ANTONIO_/PERIODISTA/Jose/Antonio/Gurriaran/elpepiult/19820404elpepiult_2/Tes/GENTE José Antonio Gurriarán, by El Pais, 4 April 1982]</ref>։ 1982 թվականին նա հրատարակեց "«La Bomba"» Ռումբ գիրքը, որում նա պաշտպանում է հայկական շարժառիթը։ Գիրքը մի քանի անգամ վերահրատարակվել է, այդ թվում նաև անգլերեն թարգմանությամբ։ 
 
== Ռումբ ==
1980 թվականի դեկտեմբերի 29-ին, Խոսե Անտոնիոն դուրս եկավ "«Ժողովուրդ"» (Pueblo) օրաթերթի խմբագրության շենքից, մտավ հեռախոսախցիկ՝ իր կնոջ հետ զրուցելու համար։  Նա կնոջն առաջարկեց գնալ [[Վուդի Ալեն|Վուդի Ալենի]] ֆիլմը դիտել, իսկ այնուհետ ճաշել ռեստորանում։ Երբ Խոսե Անտոնիոն կախեց լսափողը, հարևանությամբ գտնվող Շվեյցարական և ՏՎԱ ավիաուղիների շտաբերում  երկու ռումբեր պայթեցին։ Ոչ ոք չմահացավ, սակայն 9 տուժածների թվում էր Խոսե Անտոնիոն։ 
 
Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո, Խոսե Անտոնիոն ցանկացավ իմանալ, ո՞վ է իրականացրել պայթյունը։ Դեռևս հիվանդանոցում, երբ նա պայքարում էր պահպանել իր երկու ոտքերը, նա սկսեց կարդալ պայթյունի շարժառիթին վերաբերող գրքեր և նյութեր, ուսումնասիրել հայոց պատմությունը։ 
Տող 11.
Վերականգնողական բուժումը զուգակցելով հայոց պատմության մանրամասն ուսումնասիրման հետ, 1982 թվականին նա Լիբանանում հանդիպեց ԱՍԱԼԱ-ի ղեկավարության հետ։ Զինյալները դիմակով էին և զենքերը վայր չէին դնում, մինչդեռ իսպանացի լրագրողը ձեռնափայտով էր։ Նա հայկակն խմբի ղեկավարին Մարտին Լյութեր Քինգի գիրքը նվիրեց և առաջարկեց մտածել իրենց ընտրած ուղու վերաբերյալ։ 
 
Այդ դրվագից քիչ ժամանակ անց "«Ռումբը"» լույս տեսավ։ Այն պատմում էր իսպանացի լրագրողի անհատական փորձը և մի ամբողջ ազգի ողբերգական գոյատևման պատմությունը։ 
 
== Գրքեր ==