«Նիկոլոզ Մուսխելիշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
| alma_mater = [[Սանկտ Պետերբուրգի համալսարան|Պետերբուրգի համալսարան]]
}}
'''Նիկոլոզ Մուսխելիշվիլի''', ({{lang-ka|ნიკოლოზ მუსხელიშვილი}}), ([[փետրվարի 4]](16), [[1891]], [[Թիֆլիս]] - [[հուլիսի 15]], 1976, [[Թբիլիսի]]), [[վրացի]] խորհրդային [[մաթեմատիկոս]] և [[մեխանիկ]]։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս ([[1939]]) և Նախագահության անդամ ([[1957]]), [[Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա|Վրացական ԽՍՀ]] ԳԱ]] ակադեմիկոս ([[1941]]), նախագահ ([[1941]]—[[1972]]) և պատվավոր նախագահ ([[1972]]), սոցիալիստական աշխատանքի հերոս ([[1945]])։ ԽՄԿԿ անդամ ([[1940]])։
 
Ավարտել է [[Սանկտ Պետերբուրգի համալսարան|Պետերբուրգի համալսարան]]ը ([[1914]])։ [[1922]] թվականից Թբիլիսիի Ն․ Ի․ Մուսխելիշվիլիի համալսարանի և պոլիտեխնիկական ինստիտուտի [[պրոֆեսոր]], [[1941]] թվականից [[Վրացական ԽՍՀ]] ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։ Հիմնական հետազոտությունները վերաբերում են առաձգականության տեսությանը, ինտեգրալ հավասարումներին, [[ֆունկցիա]]ների տեսության սահմանային խնդիրներին ևն։ Մուսխելիշվիլին առաջիններից մեկն է սկսել առաձգականության տեսության խնդիրներում կիրառել կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությունը։ Առաձգականության տեսության հարթ խնդրի լուծման մեթոդների ուսումնասիրությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև [[մաթեմատիկական ֆիզիկա]]յի համար, կապված են սինգուլյար ինտեգրալ հավասարումների տեսության մշակման հետ։ Մուսխելիշվիլիին է պատկանում սինգուլյար ինտեգրալ հավասարումների համակարգի ինդեքսի կարևորագույն բանաձևը։ ԽՍՀՄ I—VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, արտասահմանյան մի շարք ակադեմիաների, գիտական հիմնարկների և ընկերությունների անդամ։ [[ՀԽՍՀ]] ԳԱ պատվավոր անդամ ([[1961]])։ ԽՍՀՄ պետական մրցանակներ ([[1941]], [[1947]])։ [[Միխայիլ Լոմոնոսով]]ի անվան ոսկե մեդալ ([[1972]])։ Պարգևատրվել է Լենինի 5, [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] և մի շարք այլ շքանշաններով։