«Կիսահաղորդիչներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կիսահաղորդիչներ''', նյութերի լայն դաս, որոնք ըստ էլեկտրահաղորդականության միջանկյալ տեղ են գրավում հաղորդիչների և դիէլեկտրիկների շարքում։ Կիսահաղորդիչների տեսակարար էլեկտրահաղորդականությունը (a) սենյակային ջերմաստիճանում ընկած է 10<sup>−6</sup> - 10<sup>6</sup> օհմ<sup>−1</sup> * սմ<sup>−1</sup> միջակայքում, այն էապես կախված է նյութի կառուցվածքից, խառնուրդների տեսակից և քանակից, ինչպես նաև արտաքին պայմաններից ([[ջերմաստիճան]], [[ճնշում]], [[լուսավորում]], տարրական մասնիկներով ռմբակոծում, էլեկտրական և մագնիսական դաշտերի առկայություն)։ Մետաղների (հաղորդիչներ) համեմատությամբ՝ կիսահաղորդիչների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ ջերմաստիճանի բարձրացման հետ տեսակարար էլեկտրահաղորդականությունը աճում է։ Կիսահաղորդիչները կարող են լինել ինչպես բյուրեղային, այնպես էլ [[ամորֆ նյութեր|ամորֆ]] և հեղուկ նյութերը։ Կիսահաղորդիչների շարքն են դասվում քիմիական որոշ տարրերի ([[սիլիցիում]], [[գերմանիում]], [[սելեն]], [[տելուր]], [[արսեն]], [[ֆոսֆոր]] և այլն) բյուրեղները, [[օքսիդներ]]ի, [[սուլֆիդներ]]ի, սելենիդների և թելուրիդների մեծ մասը, որոշ համաձուլվածքներ, շատ միներալներ և այլն։
 
[[Պատկեր:N type semiconductor.png|thumb|N-տիպի կիսահաղորդիչ]]