«Պոլիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Հղումներ
Տող 2.
{{wikify}}
{{cleanup}}
'''Պոլիս''', [[Քաղաք-պետություն]], հասարակության սոցիալ–տնտեսական և քաղաքական կազմակերպություն յուրահատուկ ձև [[Հին Հունաստան]]ում և Հին [[Իտալիա]]յում։ Առաջացել է [[դասակարգային հասարակություն|դասակարգային հասարակության]] կազմավորման շրջանում։ Պոլիսը կազմված էր քաղաքի և շրջակա [[երկրագործական բնակավայրիբնակավայր]]ի տարածքից։ Տնտեսության հիմքը հողի սեփականությունն էր, գոյություն ուներ պետական և [[մասնավոր սեփականություն։սեփականություն]]։ Մասնավոր սեփականության իրավունք ունեին միայն Պոլիսի [[լիիրավ քաղաքացիներըքաղաքացիներ]]ը, այդպիսին էին իրենց ծագումով։ Սահմանված էր հողատիրության առավելագույն չափ, որի խախտումը պատժվում էր օրենքով։ Լիիրավ քաղաքացիներից զատ Պոլիսի տարածքում բնակվում էին նաև ազատ, սակայն ոչ լիիրավ քաղաքացիներ՝ մետոյկները[[մետոյկներ]]ը (վերաբնակիչներ), պերիոյկները[[պերիոյկներ]]ը (հարևանությամբ բնակվողներ), ստրկալուծներ և ստրուկներ։ Պոլսեցիները կա՛մ դեմոկրատական էին, կա՛մ օլիգարխական։ Պոլիսով ղեկավարում էին լիիրավ քաղաքացիների ժողովը, խորհուրդը և ընտրովի պաշտոնյաները։ Կար [[ժողովրդական աշխարհազոր]], որը կազմված էր 17-18–ից մինչև 60 տարեկան [[ազատ քաղաքացիներից։քաղաքացի]]ներից։ Պոլսային հարաբերությունների յուրահատկությունը նպաստել է պոլիսային գաղափարախոսության, պոլսային հայրենասիրության ձևավորմանը։ Պոլսային համակարգը Հին Հունաստանում ծաղկում է ապրել մ.թ.ա.V դ, Հին Իտալիայում՝ մ.թ.ա.V-III դդ։ Ստրկատիրական հասարակարգի հետագա զարգացմամբ Պոլիսը դարձել է [[ստրկատիրական պետություն|ստրկատիրական պետության]] ձև, սակայն նրա քայքայումը առաջ է բերել պոլսային համակարգի ճգնաժամ, որը Հին Հունաստանում սկսել է արտահայտվել մ.թ.ա.IV դ սկզբից, Հին Իտալիայում՝ մ.թ.ա.I–III դդ։ Դասական պոլիսցիներից տարբեր են հելլենիստական պոլսեցիները, որոնք հիմնդրվել են Արևելքի հելլենիստական պետություններում՝ [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] և նրա հետնորդների կողմից։ Իրենց սոցիալական և վարչական կառուցվածքով կրկնօրինակելով դասական պոլսեցիներին՝ սրանք սակայն ոչ թե քաղաք–պետություններ էին, այլ միապետների[[միապետ]]ների հպատակ քաղաքներ։ Օժտված էին որոշ արտոնություններով, այդ թվում՝ ներքին գործերը ինքնուրույն տնօրինելու իրավունքով։ Լիիրավ քաղաքացիները և նրանց համայնքները թագավորական իշխանության կարևոր հենարանն էին։ Հելլենիստական պոլսեցիները իրենց կառուցվածքի և պետության համակարգում ունեցած դերի առումով որոշակի ազդեցություն են գործել Արևելքի հինավուրց քաղաքների, տաճար–քաղաքների վրա և փոխադարձաբար կրել նրանց ազդեցությունը։ Պոլսային կարգի ազդեցությունը նկատվում է նաև Հին [[Հայաստան]]ում (մ.թ.ա.I-մ.թ.IV դդ)։
 
{{Բնակավայրերի տեսակներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պոլիս» էջից