«Փյունիկերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
== Պատմություն ==
Օգտագործել են փյունիկեցիները, կարթագենցիները, ինչպես նաև հին հրեաները և մաովցիները։ Հուշարձանները՝ մ․թ․ա․ 2֊րդ կեսից մինչև մ․թ․ 4֊րդ դարում։ Փյունիկյան գիրը, ուգարիտական և հին արաբական այբուբենների հետ միաժամանակ ծագել է հավանաբար պատկերային բնույթի հին քանակական վանկային կամ հնչյունական գրից։
 
Փյունիկյան գրի գրույթների թիվը նախնական գրի համեմատության կրճատվել է։ Այս գրից են ծագել համարյա բոլոր տառահնչյունական համակարգերը՝ սամարական, արամեական (իսկ սրանից՝ հրեական, նաբատական, արաբական և Առաջավոր Ասիայի այլ այբուբեններ, ներառյալ՝ անուղղակի ձևով, հայերեն և վրացերեն, ինչպես նաև սողդիական, ույղուրական և մոնղոլական) գրերը։
 
Վաղ շրջանի փյունիկյան գրերի՝ հուշարձաններով չվկայված տարբերակներից են սերում փռյուգիական և հունական այբուբենները (իսկ վերջինից՝ լատինական, կիլիական և այլն), ինչխես նաև բրահմին և սրանից ծագած՝ Հնդկաստանի, Հարավարևելյան Ասիայի, Տիբեթի գրային համակարգերը։