«Ֆլեշ (կոմիքս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 98.
Ֆլեշը հնարավորություն ունի արագորեն կարդալ և ըմբռնել ինֆորմացիան, նաև գերարագությամբ խոսել այլ Ֆլեշի հետ: Մարսեցի որսորդի մոտ չի ստացվում կարդալ նրա մտքերը՝ պատճառաբանելով, որ Ֆլեշը չափից դուրս արագ է մտածում: Ձեռքերը պատին հենելով և տատանելով դրանք՝ Ֆլեշը կարող է հաշված վայրկյանների ընթացքում ավիրել շենքը; ոտքերով գետնին հարվածելով՝ կարող է երկրաշարժ առաջացնել; մեծ արագությամբ վազելիս՝ կարող է թռնել ահռելի տարածքների վրայով:
Ֆլեշը սովորական մարդուց զգալիորեն դիմացկուն է, ունի արագացված նյութափոխանակություն, ռեգեներացիա և մետաբոլիզմ, ինչի պատճառով նա չի կարողանում արբել:
== Հեռուստասերիալ ==
{{Հիմնական|Ֆլեշ (հեռուստասերիալ)}}
2014 թվականին՝ [[Նետ (հեռուստասերիալ)|"Նետ"]]-ի 3 սերիաներում Բարրի Ալլենի ներկայանալուց հետո, հերոսը ստանում է սեփական սփին-օֆֆ սերիալը: Ֆլեշի դերում Գրանտ Գասթինն է: Գործադիր ռեժիսոր Էնդրյու Քրայսբերգը հայտարարել է, որ հեռուստասերիալի սկզբում Ֆլեշը լինելու է սովորական դատական փորձագետ, իսկ կոմիքսների հեղինակ Ջեֆ Ջոնսն ասել է, որ սերիալը պատմելու է Բարրի Ալլենի անձնական կյանքի մասին: Առաջին եթերաշրջանի 23-րդ սերիայում երևում է Ջեյ Գարիքի սաղավարտը, հետագայում երկրորդ եթերաշրջանում սերիալում հայտնվում է հենց Գարիքը:
 
== Ծանոթագրություններ ==