«Նախակենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
*գ)բջջաբերանով:
 
Արտազատիչ օրգանոիդը կծկողական կամ բաբախող վակուոլը (հեղուկով լցված ոչ մեծ բուշտ է),որը պարբերաբար կծկվում է և նրանում եղած նյութափոխանակության արգասիքներով հանդերձ բջջի մեջ եղած հավելյալ հեղուկը հեռացվում է:Ի դեպ,նախակենդանիների ցիտոպլազմայում անօրգանական և օրգանական նյութերի քանակը ավելի բարձր է,քան միջավայրում,որով և պայմանավորված է օսմոտիկ ճնշումը:Այսպիսով՝ կծկողական վակուոլը միաժամանակ կատարում է արտազատիչ և օսմոտիկ ճնշման կարգավորման ֆունկցիաներ:Պարազիտ ձևերի,ինչպես նաև ծովում ապրող տեսակների մոտ,որտեղ օսմոտիկ ճնշումը բարձր է,կծկողական վակուոլը կարող է չլինել:
 
Նախակենդանիները բազմանում են անսեռ (միտոզ,ամիտոզ,շիզոգոնիա,էնդոգոնիա) և սեռական ճանապարհով (կոպուլյացիա և կոնյուգացիա):Որոշ ներկայացուցիչների մոտ նկատվում է անսեռ և սեռական բազմացման եղանակների հերթափոխություն:
 
Նախակենդանիների մեծ մասն անբարենպաստ պայմաններում առաջացնում է կայուն (ռեզիստենտ) ձև՝ ցիստ:Նրանք ընդունում են կլոր ձև,դադարում են սնվելուց,նյութափոխանակությունը դադարում է,պատվում են ամուր թաղանթով,որը պաշտպանում է նրանց ջերմային և այլ վնասակար գործոններից:Բացի պաշտպանական նշանակությունից,ցիստավորումը նպաստում է նաև նախակենդանիների տարածմանը: