«Զաքարիա Շեհրիմանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Զաքարիա Աստվածատուրի Շահրիմանյան''', ([[1708]] թվական, [[Վենետիկ]]-[[1784]] թվական, Վենետիկ, թաղված է Ս․ Կանցիանոսի եկեղեցում), հայազգի իտալական [[գրող]], [[փիլիսոփա]], [[թարգմանիչ]]։
 
Երիտասարդ հասակում ձեռնադրվել է [[քահանա]], սակայն հոգևոր կոչումը նրան չի հրապուրել․ նա իր ողջ կյանքը նվիրել է գրական-ստեղծագործական աշխատանքին։ Գրել է [[իտալերեն]], թողել է հարուստ [[գրական ժառանգություն]]՝ ինքնուրույն և թարգմանական։ Տպագիր առաջին ստեղծագործություններն ունեն փիլիսոփայական, պատմադիցաբանական բնույթ, մեծ մասամբ գրվել են ժամանակի նշանավոր անձանց և Վենետիկի արքունական թատրոնի պատվերով։ [[1744]] թնականին հրատարակվել է նրա «Արիստիպպոս» քնարական ստեղծագործությունը, որն անտիկ շրջանի իդեալիստ Փիլիսոփա, Սոկրատի աշակերտ Արիստիպպոս Կյուրենացու հայացքների քննությունն է։ Շահրիմյանի նշանավոր գործերից են «Կայոս Մարտիոս Կորիոլանռս» ([[1747]] թվական) երգախառն պատմական դրաման, «Ալմանախ ի պետս իմաստակների» փիլիսոփայական երկը։ Շահրիմյանը գրել է նաև բժշկագիտական երկեր՝ «Բժիշկների և բժշկության մասին», «Հիվանդություններ, որոնց բուժման համար ավելի շուտ պետք է դիմել բնությանը, քան թե բժշկին»։ Շեհրիմանյանը առավել ճանաչվել է «Էնրիկո Վանտոնի ճանապարհորդությունը կապիկների և շնագլուխների աշխարհում» (հ․ 1-4, [[1764]]) արկածային վեպով, որը հրատարակվել է առանց ստորագրության․ Շահրիմյանի վեպը ներկայացրել է որպես [[անգլերեն]], մի ձեռագրից կատարված [[թարգմանություն]]։