«Ֆլեշ (կոմիքս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 77.
==== Բիզարրո Ֆլեշ ====
''Բիզարրո Ֆլեշը'' ստեղծվեց, երբ Բիզարրոն կլոնավորում է Ֆլեշին: Նրա համզգեստի գույները Ֆլեշի համազգեստի հակառակն են՝ կարմիր՝ դեղինի փոխարեն, և դեղին՝ կարմիրի փոխարեն: Բիզարրո Ֆլեշի ժամանակակից տարբերակը կրծքավանդակի հատվածում կայծակի նշան ունի՝ մանանեխի տեսքով ոճավորված:
 
== Ուժերը և ունակությունները ==
Ֆլեշն ընդունակ է գերմարդկային արագությամբ շարժվել և մտածել: Որոշները, ավելի կոնկրետ՝ հետագա տարբերակները, ընդունակ են տատանվել այնպիսի արագությամբ, որ կարող են տեղափոխվել պինդ մարմինների միջով: Բացի դրանից բոլոր Ֆլեշները (նրանց մոլեկուլներն ու ատոմները), ընդունակությունների շնորհիվ պաշտպանված են օդի շփումից, որը պայմանավորված է Սփիդ Ֆորսով:
Ֆլեշն արագ է նույնիսկ [[Սուպերմեն|Սուպերմենից]], որն ապացուցվել է բազմաթիվ անգամներ, որոնցից առավել ակնառուներն են Adventures of Superman #463-ի և Flash: Rebirth #3-ի մրցավազքերը:
Ֆլեշը հնարավորություն ունի արագորեն կարդալ և ըմբռնել ինֆորմացիան, նաև գերարագությամբ խոսել այլ Ֆլեշի հետ: Մարսեցի որսորդի մոտ չի ստացվում կարդալ նրա մտքերը՝ պատճառաբանելով, որ Ֆլեշը չափից դուրս արագ է մտածում: Ձեռքերը պատին հենելով և տատանելով դրանք՝ Ֆլեշը կարող է հաշված վայրկյանների ընթացքում ավիրել շենքը; ոտքերով գետնին հարվածելով՝ կարող է երկրաշարժ առաջացնել; մեծ արագությամբ վազելիս՝ կարող է թռնել ահռելի տարածքների վրայով:
Ֆլեշը սովորական մարդուց զգալիորեն դիմացկուն է, ունի արագացված նյութափոխանակություն, ռեգեներացիա և մետաբոլիզմ, ինչի պատճառով նա չի կարողանում արբել: