«Արշալույս Թարվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
Ծնվել է [[1945]] թ. [[հոկտեմբեր]]ի 15-ին [[ՀՀ]] [[Վայոց Ձոր]]ի [[մարզ]]ի (նախկին [[Եղեգնաձոր]]ի շրջան) Ելփին գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է [[1962]]թ. մեդալով։
 
[[1963]] թ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետի ավտոտրանսպորտի բաժինը։ [[1968]] թ. հոկտեմբերին՝ ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո, աշխատանքի է գործուղվել [[ՀԽՍՀ]] ավտոտրանսպորտի մինիստրություն և նշանակվել տեխնիկական վարչության ինժեների պաշտոնում։ [[1969]] թ. [[մայիս]]ին զորակոչվել է ծառայության։ [[1970]] թ. մայիսին զորացրվելուց հետո շարունակել է աշխատանքը ավտոտրանսպորտի մինիստրությունում։ [[1971]] թ. [[սեպտեմբեր]]ին տեղափոխվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ և նշանակվել նյութերի դիմադրության ամբիոնի լաբորատորիայի վարիչի պաշտոնում։ [[1977]] թ. ընտրվել է նույն ամբիոնի ասիստենտի պաշտոնում, [[1979]] թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, [[1983]] թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ [[1997]] թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, [[2002]] թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ [[1980]] թ. նշանակվել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի նախապատրաստական բաժանմունքի վարիչ։ [[1994]] թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիան կազմավորվելուց հետո նշանակվել է հեռակա ուսուցման դեկանի պաշտոնում, [[1997]] թ.` դեպարտամենտի պետ՝ պրոռեկտորի կարգավիճակով։ [[1998]] թ. [[հունիս]]ին նշանակվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) ռեկտորի պաշտոնում, [[2007]] թ. [[հուլիս]]ին վերընտրվել է այդ պաշտոնում: 2012թ2013թ. մարտի 1228-ին վերընտրվել է ՀԱԱՀ«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտոր <ref>[https://www.e-gov.am/gov-decrees/item/22663/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ]</ref>: 2006 թվականից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է: 2011թ.-ին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: 2014թ. դեկտեմբերին ընտրվել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամ: Ա. Թարվերդյանը 33 գյուտի հեղինակ է: Ընդհանուր առմամբ նրա հետազոտությունների արդյունքներն ամփոփված են 185 գիտական աշխատությունում, որից 8-ը մենագրություն են, 2-ը՝ դասագիրք: Երկարամյա աշխատանքի արդյունքում նա ստեղծել է երկրագործական մեխանիկայի իր դպրոցը՝ հետազոտությունների տարբեր ուղղություններով և հեռանկարներով: Նրա ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանել են 16 թեկնածուական և 6 դոկտորական ատենախոսություններ:
 
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի 2 որդի և 1 թոռնիկ։