«Խոզաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Խոզաբուծությունն աշխարհում: կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն (2) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Hog confinement barn interior.jpg|260px|մինի|Խոզերը գոմում]]
 
'''Խոզաբուծություն''', անասնապահության[[Անասնաբուծություն|անասնաբուծության ճյուղ]], զբաղվում է [[խոզեր]]ի բուծմամբ՝ [[միս]], [[ճարպ]], [[կաշի]] և այլ մթերքներ ստանալու համար։ Ունի ժողտնտեսային կարևոր նշանակություն։ Անասնապահության համախառն արտադրանքի 20, իսկ գյուղատնտեսական ողջ արտադրանքի 10%-ը ստացվում է խոզաբուծությունից (1975)։
Խոզերն աչքի են ընկնում բարձր պտղատվությամբ և կերահատուցմամբ, վաղահասությամբ, հղիության շրջանի կարճատևությամբ։ Լավագույն տնտեսություններում մեկ հիմնական մերունի հաշվով տարեկան արտադրվում է ավելի քան 2, 5 տ միս։ Հասակավոր խոզերի սպանդային ելքը՝ 80 - 85, մատղաշներինը 72 - 75% է։ 100 կգ կենդանի քաշով խոզի մսեղիքը պարունակում է 52% [[մկանային հյուսվածք]], 38% [[ճարպ]]։ Խոզի միսը և ճարպը սննդարար մթերքներ են։ Մսի մարսելիությունը՝ 90 - 95, ճարպինը 98% է։ Միսը հարուստ է լիարժեք [[սպիտակուց]]ներով, [[հանքանյութ]]երով և [[վիտամին]]ներով։ ՍՍՀՄ-ում արտադրված մսի հաշվեկշռում խոզի միսը 40%-ից ավելի է (1975)։ Խոզաբուծությունն ունի մսային, բեկոնային, մսաճարպային և այլ ուղղություններ։