Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 125.
 
[[en:user:Hayk.arabaget]]
 
Ողջույն Ազատ Վիքիպեդիայի հայկական մասում բավական մեծ ներդրում կատարած Արամ Սողոմոնյան և Հայկ Հարությունյան:
 
Ես ուրախությամբ կարդացի ''Հայկական լեռնաշխարհ'' հոդվածը... Սակայն, առնվազն մի քանի տեղում այն ուղղումների ու լրացումների կարիք էր զգում:
 
Կատարեցի:
 
Այնուհետև զարմանքով տեսա, որ հետ են շրջել` առանց ինձ հետ քննարկելու:
 
Դա ո"վ է արել. Արամ Սողոմոնյանը, թե" Հայկ արաբագետը... Չգիտեմ:
 
Սակայն կուզեի ասել հետևյալը:
 
1.Ընդհանուր առմամբ վատ չէ թարգմանված... Սակայն կան նաև սխալներ և ուղղման ենթակա հատվածներ: Օրինակ` Բագրատունյաց թագավորության քարտեզի վրա ''Կայսիտե էմիրություն'', պետք է լինի ''Կայսիկների էմիրություն''... 2.''Տաոյի Բագրատունյաց դքսություն''... պետք է լինի ''Տայքի Բագրատունյաց իշխանություն'' կամ ''Տայքի Բագրատունյաց կուրապաղատություն''... 3.''Տարոնի Բագրատունյաց դքսություն'' պետք է լինի ''Տարոնի Բագրատունյաց իշխանություն''... Այստեղից արդեն երևում է, որ հոդվածով զբաղվել են ոչ մասնագետներ, ավելի կոնկրետ` ոչ պատմաբաններ: Եթե Ձեզ մասնագիտական ուղղում են առաջարկում,, կարելի է գոնե քննարկել...
 
Վիքիպեդիան Ազատությո"ւն է ... ? ... Համենայն դեպս Free Encyclopedia է, որը կարող են խմբագրել բոլորը, հատկապես` մասնագետները...
 
Բայց ես փորձում եմ ուղղումներ անել և ճշտել բացահայտ սխալները, իսկ պարոնայք Աշոտ Սողոմոնյանը և Հայ արաբագետը (կոնկրետ չգիտեմ` ով, որ մի հատվածը) առանց քննարկման հետ են շրջում ուղղումները... Մի"թե դա է Վիքիպեդիայի ազատությունը... Հայկական լեռնաշխարհ հոդվածում նշում եմ, որ ըստ Կլավդիոս Պտղոմեոսի մ.թ. 2-րդ դարում Մեծ Հայքը բաժանվել է 20 մարզի, իսկ 5-րդ դարում նահանգների թիվը 15-ն է դառնում... Եվ դարձյալ առանց քննարկման հետ են շրջում... Պարոնայք, չգիտեմ Ձեզանից կոնկրետ ով է դա անում, սակայն ճիշտ կլիներ նախ քննարկեիք, իմանայիք, որ տեղեկությունների աղբյուրը ''Հայ ժողովրդի պատմության'' ակադեմիական բազմահատորյակն է, կարող եմ հատորն ու էջն էլ նշել, դրանից հետո, ըստ իս հետ շրջելու կարիք չէր լինի...
 
Ալեքսանդր Մակեդոնացու մասին ասվածից հետո տեքստն այնպես է գրված, որ կարելի է նաև մտածել, թե նա Հայաստանը նվաճել է... Ես հատուկ լրացում եմ մտցնում, իսկ Դուք, համենայն դեպս Ձեզանից մեկը, դա հետ է շրջում, նույնիսկ չբարեհաճելով քննարկել...
 
Անընդունելի գործելաձև է...
 
Կուզենայի հարցը քննարկել և բացատրություններ ստանալ...