«Մանազկերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 84.
XI-XIII դդ Մանազկերտը Շահ ի-Արմենների ամիրայության երկրորդ կենտրոնն էր և իր նշանակությամբ զիջում էր միայն աթոռանիստ Խլաթ քաղաքին։ Մանազկերտում զարգացած են եղել արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը։ Արածանիի հովտով ու Մանազկերտի դաշտով անցող ճանապարհով այն կապված էր Հայաստանի մի շարք քաղաքների հետ։
 
968-ին բյուզանդական զորքը գրավել է Մանազկերտը։ 1000-ին Վասիլ կայսրը այն նվիրել է [[Արծրունիներ|Արծրունի]] իշխաններին։ 1054-ին Մանազկերտի վրա են հարձակվել սելջուկները՝ սուլթան Տուղրիլի գլխավորությամբ։ Մանազկերտի կայազորն ու բնակիչները, [[Վասակ]] իշխանի ղեկավարությամբ, սելջուկյան զորքին հարկադրել են նահանջել։ Հյուսիսային Հայաստանը ամբողջապես գրավելով՝ սելջուկյան զորքերը 1071-ի օգոստոսի 10-ին Մանազկերտում ընդհարվել են բյուզանդական, հայկական և այլ զորքերի հետ, սելջուկներինսելջուկներն ավերել, կողոպտել եմ Մանազկերտը, սրի մատնել բնակչությանը, որից հետո քաղաքը շարունակ անկում է ապրել՝ աստիճանաբար վերածվել սովորական գյուղաքաղաքի։
 
[[1915]]-ին ունեցել է 5000 բնակիչ, մեծ մասամբ՝ հայեր, որոնք զբաղվել են հացահատիկի մշակությամբ, մասամբ՝ առևտրով և արհեստագործությամբ։