«Հան (ազգություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Հան''' (ավանդ. չին. 漢族), [[չինացիներ]], [[ազգ]]: [[Չինաստան]]ի հիմնական բնակչությունը: Առավել խոշոր խմբերով բնակվում են նաև [[Թաիլանդ]]ում, [[Մալայզիա]]յում, [[Ինդոնեզիա]]յում, [[Սինգապուր]]ում, [[Վիետնամ]]ում, [[Բիրմա]]յում, [[Ֆիլիպիններ]]ում, [[Կամբոջա]]յում: Թվաքանակով աշխարհում գրավում են առաջին տեղը:
 
Լեզուն` [[չինարեն]]ն է, որը պատկանում է չին-տիբեթական ընտանիքին, ընդգրկում է միմյանցից խիստ տարբերվող մի քանի բարբառ: Գիրը [[հիերոգլիֆ]]ային է: Մարդաբանորեն միատարր չեն: Հիմնականում պատկանում են [[մոնղոլոիդ ռասա]]յի խաղաղօվկիանոսյան ճյուղին, հյուսիսային Չինաստանի մեջ գերակշռում են արևելա-ասիական, իսկ հարավային Չինաստանի մեջ` հարավ-ասիական խմբերի տարատեսակներ: [[Կրոն]]ական պատկերացումներում համադրված են տարբեր կրոնների և հավատալիքների զանազան տարրեր: Առավել նշանակալից է եղել նախնիների պաշտամունքը: Սկզբում տարածված են եղել [[դաոսականություն]]ն ու [[կոնֆուցիոսականություն]]ը, այնուհետև` [[բուդդայականություն]]ը, մասամբ` [[քրիստոնեություն]]ը, առավել քիչ` [[մահմեդականություն]]ը ([[իսլամ]]):