«Թոնդրակյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 14.
10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին Թոնդրակյան շարժումը հասել է իր բարձրակետին: Հատկապես եռանդուն են գործել Հարքի և Մանանաղիի համայնքները: Հարքում, [[եպիսկոպոս]] [[Հակոբ Հարքացի|Հակոբ Հարքացու]] գլխավորությամբ թոնդրակեցիները կարգալույծ են արել բարձրաստիճան [[հոգևորական]]ներին, արգելել կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները: Հայոց [[կաթողիկոս]] [[Սարգիս Ա Սևանցի]]ն ([[992]]-[[1019]]) հալածել է նրանց, դուրս քշել բնակավայրերից, իսկ Հակոբին բանտարկել և աղվեսադրոշմ խարանել դեմքին:
 
Մանանաղիի Կաշե և Աղյուսո գյուղերի համայնքները, [[Կունծիկ աբեղա]]յի ղեկավարությամբ, տոհմիկ կանանց` Հրանույշի, [[Կամարի և Ախնի | Կամարայի, Ախնիի]] և իշխան [[Վրվեռ]]ի օժանդակությամբ, քանդել են եկեղեցիները, արտաքսել հոգևորականներին, իսկ [[1005]] թվականին (այլ տվյալով [[1011]]) կործանել [[Բազմաղբյուր]] ավանի (Խաչ գյուղ) սրբատեղին: Ի պատասխան` Մանանաղիի եպիսկոպոս Սամվելը ավերել է տվել Կաշե և Աղյուսո գյուղերը, ձերբակալել քարոզիչներին` տարել [[Ջերմ]] գյուղաքաղաք և հրապարակորեն աղվեսադրոշմ խարանել դեմքերին: Եպիսկոպոսին սատարել է բյուզանդական դատավոր Եղիան: Նույն ժամանակ Շիրակում մահապատժի է ենթարկվել թոնդրակյան քարոզիչ Ներսեսը:
 
11-րդ դարի 30-ական թվականներին, երբ [[Բյուզանդիա]]ն ակնհայտ զավթողական քաղաքականություն էր վարում Հայաստանում, Թոնդրակյան շարժումը բռնկվեց նոր թափով: Այս անգամ էլ այն ընդունեց ազգային-ազատագրական բնույթ: Բյուզանդական ֆեոդալները` հայ ավատատերերի հետ պայքար են ծավալել Թոնդրակյան շարժման դեմ: Հայաստանի հարավային նահանգների և [[Միջագետք]]ի հյուսիսային մասերի բյուզանդական կառավարիչ, հայ խոշոր ավատատեր [[Գրիգոր Մագիստրոս]] Պահլավունու զինվորական ջոկատները [[1050]]-[[1053]] թվականներին ավերել են Թոնդրակ, Կաշե, Թուլայլ, Խնուս և այլ բնակավայրեր` թոնդրակեցիներին արտաքսելով երկրից: Եկեղեցու, խոշոր ավատատերերի և օտար իշխանությունների հալածանքների ու բռնությունների, ինչպես նաև սելջուկյան արշավանքների հետևանքով 11-րդ դարի 2-րդ կեսից Հայաստանում ստեղծված աննպաստ իրադրության պատճառով Թոնդրակյան շարժումն սկսեց անկում ապրել և աստիճանաբար վերացավ:
 
== Ուսմունքը ==
Թոնդրակեցիները ձգտում էին ոչ միայն բարձրաստիճան հոգևորականության վերացման, եկեղեցական ծեսերի պարզեցման այլ նաև մերժում էին [[խաչ]]ը, եկեղեցին ու նրա խորհուրդները: Ընդունելով «անտեսանելի և անշոշափելի [[Աստված | Աստծո]]» պաշտամունքը` թոնդրակեցիները մերժել են [[Հիսուս Քրիստոս]]ի աստվածությունը, մարդկայնացրել նրան` համարելով սոսկ [[մարգարե]]: Քրիստոսի մարդկայնացմամբ հանգել են երկնքի և երկրի մերձեցման, ժխտել հոգու անմահությունն ու անդրշիրիմյան աշխարհը, երկնային պատիժը կամ հատուցումը` մարդու երկրային արարքների համար: Ըստ նրանց, քանի որ չկա հոգու անմահություն ու հանդերձյալ կյանք` մարդու և Աստծո միջև միջնորդի դեր կատարող տեսանելի և շոշափելի խաչը, եկեղեցին, հոգևորականները, եկեղեցական պատկերները, ծեսերն ու արարողություններն անիմաստ են: Ոչ ոք իրավունք չունի նզովելու կամ բանադրելու: Մարդն ունի մեկ` երկրային կյանք, ուստի «երկնային արքայությունը» պետք է կառուցել երկրի վրա:
 
Թոնդրակյան շարժումը միջնադարյան Հայաստանի ամենանշանակալից երևույթներից էր: Այն հսկայական ազդեցություն է թողել հետագա սոցիալական շարժումների վրա: Թոնդրակյան շարժումը տարածված է եղել նաև [[Աղվանք]]ում: