«Ռասա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
Մարդաբանության մեջ հստակությամբ զատորոշվում են երեք հիմնական կամ մեծ ռասաներ` [[նեգրոիդ ռասա]] (սև), [[եվրոպոիդ ռասա]] (սպիտակ) և [[մոնղոլոիդ ռասա]] (դեղին): Սակայն արդի մարդկության ոչ բոլոր խմբերն են պատկանում այդ երեք ռասաներին: Օրինակ, [[ավստրալացիներ]]ը, [[մելանեզացիներ]]ը, [[հնդկացիներ]]ը, [[բուշմեններ]]ը, [[պոլինեզացիներ]]ը, [[այներ]]ը, [[վեդդաներ]]ը և ուրիշ խմբեր դիտվում են կամ երեք մեծ ռասաներից դուրս, կամ դրանց միջև ընկած միջանկյալ ձևեր, կամ դրանցից մեկից առանձնացված տիպեր և այլն:
 
Սկզբնապես հարավ-արևմտյան [[Ասիա]]յում, հյուսիսային [[Աֆրիկա]]յում և [[Եվրոպա]]յում ձևավորված եվրոպոիդ ռասաներին բաժանում են երեք գլխավոր խմբերի. հարավայինը բնորոշվում է մուգ [[մաշկ]]ով, գորշ և կապույտ [[աչք]]երով, խարտյաշ և բաց խարտյաշ [[մազեր]]ով, իսկ միջանկյալը` չափավոր գունավորմամբ: Մաշկի, աչքերի և մազերի գույնով, դեմքի կառուցվածքով, ուղեղագանգի համամասնություններով և մի քանի այլ հատկանիշներով մարդաբանները եվրոպոիդների մեջ առանձնացնում են զանազան տեղային կամ այսպես կոչված` երկրորդ կարգի ռասաներ: Հարավային եվրոպոիդներին, նկատի ունենալով նրանց արեալը, անվանում են հնդ-միջերկրածովյան ռասա: Դրանց հարաբերականորեն երկայնագանգ [[պոպուլյացիա]]ների մեջ առանձնացվում են` բուն միջերկրածովյանը (արևմուտքում) և հնդ-աֆղանականը (արևելքում), կարճագանգ հարավային եվրոպոիդների կազմում ` ադրիատիկյանը կամ դինարյանը, առաջավորասիականը ([[արմենոիդ ռասա | արմենոիդ]]) և պամիրաֆերգանականը: Ըստ մաշկի գունավորման` միջանկյալ եվրոպոիդներին (մեծամասամբ կարճագանգ) ստորաբաժանում են` ալպիական, միջին եվրոպոիդներ և այլն: Միջնաերկայնագանգ և բաց գույնի եվրոպոիդներին նախկինում բնորոշում էին իբրև հյուսիսային կամ [[նորդյան ռասա]], իսկ առավել կարճագանգերին` [[բալթիական ռասա]]: Որոշ մարդաբաններ բոլոր բաց գույնի եվրոպոիդներին ստորաբաժանում են հյուսիս-արևմտյանի և հյուսիս-արևելյանի. վերջինիս ձևավորմանը հավանաբար մասնակցել են [[Անդրուրալ]]ից Եվրոպա թափանցած մոնղոլոիդ պոպուլյացիաները:
 
Իրենց արեալի արևելյան սահմաններում եվրոպոիդները հնագույն ժամանակներից փոխազդեցության մեջ են եղել մոնղոլոիդների հետ: Նրանց վաղ միախառնման (սկսվել է հավանաբար, դեռևս միջին [[քարի դար]]ում) հետևանքով, [[Սիբիր]]ի հյուսիս-արևմուտքում և Եվրոպայի ծայր արևելքում կազմավորվել է [[ուրալյան ռասա]]ն, որին բնորոշ է միջանկյալ մոնղոլոիդա-եվրոպոիդյան հատկությունների զուգորդումը որոշ ուրույն գծերի հետ (օրինակ` կճատ քթի): Ուրալյան ռասային շատ հատկանիշներով մոտիկ է [[լապոնոիդ ռասա]]ն: Շատ մարդաբաններ նույնիսկ այդ երկու ռասաներին միացնում են (ուրալա-լապոնոիդյան): Հետագայում (մթ առաջին դարերից) [[Ուրալ]]ի և [[Ենիսեյ]]ի միջտափաստանային գոտում եվրոպոիդների և մոնղոլոիդների միախառնման ընթացքում ձևավորվում է հարավսիբիրական ռասան (բնորոշվում է չափազանց լայն դեմքով և արտահայտված կարճագանգությամբ): Միջին դարերում [[Միջին Ասիա]]յի տարածքում կազմավորվում են նոր` եվրոպոիդա-մոնղոլոիդյան խառը պոպուլյացիաներ: Բուն մոնղոլոիդները Ասիայում ստորաբաժանվում են երկու գլխավոր խմբերի` մայրցամաքային և խաղաղօվկիանոսյան. առաջինը երկրորդից տարբերվում է առավել բաց գույնի մաշկով, մազերի ու աչքերի գունաթափման որոշ հակումով, դեմքի խոշորությամբ, հարթակզակությամբ, առավել բարակ շուրթերով: Մայրցամաքային մոնղոլոիդների կազմում զատվում են սիբիրյան կամ հյուսիսասիական և միջինասիական ռասաները: [[Մայրցամաք]]ային և խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների միջև միջանկյալ դիրք է գրավում արկտիկական (էսկիմոսյան) ռասան (բնորոշվում է ծայրահեղ բարձր ու լայն դեմքով, առաջածնոտության հակումով և շատ նեղ քթով): Խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների բարձր, բայց համեմատաբար նեղ դեմքով հյուսիսային խմբերը միավորվում են հեռավոր-արևելյան կամ արևելաասիական ռասայի մեջ: Ասիական ծագում ունեցող ամերիկյան մոնղոլոիդների դասակարգումը շատ է բարդացված, քանի որ գաղութարարների ձեռքով ոչնչացվել են հնդկացիների շատ խմբեր, քշվել բնակության սկզբնական վայրից կամ խառնվել եվրոպացիների ու աֆրիկացիների հետ: Հարավասիական կամ [[մալայան ռասա]]յի մեջ մտնող խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների հարավային խմբերը դրսևորում են բավականին ավստրալոիդյան առանձնահատկություններ (ալիքավոր մազեր, երբեմն մորուքի ու մարմնի փարթամ մազեր, մուգ մաշկ, ցածր դեմք, համեմատաբար լայն [[քիթ]], հաստավուն շուրթեր և այլն): Թվարկած հատկանիշներից շատերը յուրահատուկ են [[ճապոնացիներ]]ին, որոնց ռասայական կազմի ձևավորմանը մասնակցել են մոնղոլոիդ և ավստրալոիդ բաղադրատարրերը (վերջիններս հավանաբար մասամբ կապված են այներին):
 
Վերոհիշյալ գրեթե բոլոր ռասայական հատկանիշները ժառանգվում են միմյանցից անկախ և բազմածին են: Սակայն [[մարդ]]իկ ունեն նաև գենետիկական ավելի պարզ կառուցվածքով արեալային այլ առանձնահատկություններ: Ելնելով ռասայական բոլոր հատկանիշների միագումարի փոփոխականության վերլուծությունից, դրվում է ըստ գենետիկական կապերի ռասաների` արևմտյան և արևելյան խմբերի բաժանման հարցը: Որոշ գիտնականներ, հիմք ընդունելով գլխավորապես [[մազածածկույթ]]ի առանձնահատկությունները և [[գանգ]]ի կազմվածքը, արևմտյան խմբին են վերագրում եվրոպոիդ և հասարակածային (նեգրա-ավստրալոիդ) մեծ ռասան, իսկ արևելյանին` մոնղոլոիդը: Այլ ուսումնասիրողներ օգտագործելով ատամնագիտության, մաշկաբանության և շիճուկաբանության տվյալները, ռասաների արևմտյան (ատլանտա-միջերկրածովյան) խմբում ընդգրկում են նեգրոիդներին ու եվրոպոիդներին, իսկ արևելյան (խաղաղօվկիանոսյան) խմբում` ավստրալոիդներին ու մոնղոլոիդներին:
 
== Ժամանակակից ռասաների պատմությունը ==
 
Որոշ մարդաբաններ ենթադրում են, որ ռասաները սկսել են կազմավորվել հնագույն մարդկանց ([[արխանթրոպոս]]ների) ժամանակ` Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի մի քանի կենտրոններում, մյուսները գտնում են, որ ռասայական շերտավորումը [[Միջերկրական ծով | Միջերկրականի]] արևելյան երկրներում, Հարավային Եվրոպայում, Հյուսիսային ու Արևելյան Աֆրիկայում, Արևմտյան Ասիայում և հարակից շրջաններում տեղի է ունեցել ավելի ուշ, արդեն ժամանակակից կերպարանքի մարդու ձևավորումից հետո: Հավանաբար [[պալեոլիթ]]ի վերջում ժամանակակից կերպարանքի մարդկանց մեջ նախ առաջացել է ռասայագոյացման երկու կենտրոն. արևմտյան` Աֆրիկայի հյուսիս-արևելքում ու Ասիայի հարավ-արևմուտքում, և արևելյան` Ասիայի արևելքում և հարավ-արևելքում: Ավելի ուշ մարդկանց զանազան պոպուլյացիաներ, տարածվելով երկրագնդի վրա, խառնվել են միմյանց և հարմարվելով բնաաշխարհագրական տարբեր պայմաններին, տարաբաժանվել են արդի ռասաների:
 
Սկզբնապես [[մուտացիա]]ների հատկանիշների փոփոխության միջոցով առաջացած ռասայական շատ հատկանիշներ ձեռք են բերել հարմարվողական նշանակություն և բնական ընտրության ներգործությամբ ռասայագոյացման վաղ փուլերում ամրապնդվել ու տարածվել են տարբեր աշխարհագրական միջավայրում ապրող պոպուլյացիաներում: Նեգրոիդ և ավստրալոիդ ռասաներին բնորոշ առանձնահատկությունները կազմավորվել են Աֆրիկայում և հարավային Ասիայում ` շոգ, խոնավ [[կլիմա]]յի պայմաններում արևի խիստ լուսավորմամբ, որի վնասակար ազդեցությանը կարող էր դիմագրավել մաշկի մուգ երանգը, հնարավոր է` նաև գանգուր մազերը, որոնք գլխի վրա ստեղծում են պաշտպանական բնական ծածկոց: Արևադարձային շրջաններում [[լորձաթաղանթ]]ի միջով խոնավության ուժեղ գոլորշացման համար հարմարվողական նշանակություն կարող էին ունենալ հաստացած շուրթերը և լայնակի դիրքով լայն քթանցքերը: Եվրոպոիդների մեջ ընտրության ներգործությանը կարող էր ենթարկվել մաշկի, մազերի, աչքերի բաց գույնը, քանի որ այդ հատկանիշները պայմանավորող մուտացիաներն առավել հավանականություն ունեին գոյատևելու և տարածվելու հյուսիսային և միջին Եվրոպայում, որտեղ ուշ պալեոլիթում գերակշռում էր զովաշունչ խոնավ կլիման` զգալի ամպամածությամբ և նվազ արևահարությամբ: Կենտրոնական Ասիայում, հավանաբար [[տափաստան]]ներում ու [[կիսաանապատ]]ներում, ձևավորված մոնղոլոիդների մեջ հարմարվողական դեր կարող էին խաղալ [[էպիկանտուս]]ը և աչքերն ուժեղ [[քամի]]ներից, [[ավազահողմ]]երից պաշտպանող վերին [[կոպ]]ի խիստ զարգացած ծալքը:
 
Հասարակության արտադրողական ուժերի զարգացմամբ և համատեղ [[աշխատանք]]ի ընթացքում արհեստական մշակութային միջավայրի ստեղծմամբ բնական ընտրության դերը ռասայագոյացման մեջ աստիճանաբար նվազել է: Այդ նվազեցումն սկսվել է հավանաբար դեռևս պալեոլիթից [[մեզոլիթ]]ին անցման ժամանակ, երբ մարդիկ սկսել են հյուսիս-արևելյան Ասիայից սփռվել [[Ամերիկա]], իսկ հարավ-արևելյան Ասիայից` [[Ավստրալիա]] և [[Օվկիանիա]]յի [[կղզի]]ները: 16-19-րդ դարերում եվրոպացիների ու աֆրիկացիների վերաբնակեցման հետևանքով առաջացան մետիսային նոր խմբեր` ամերիկյան [[մուլատներ]]ն ու [[մետիսներ]]ը, հարավաֆրիկյան «գունավորները», Սիբիրի բնակչության խառը խմբերը և այլն: Ժողովուրդների ռասայական կազմի որոշակի պատմությունը (ուսումնասիրում է էթնիկական մարդաբանությունը) կախված է նրանց փոխազդեցությունների բնույթից, քանակի տատանումներից, բնակչության տնտեսաձևից և մշակութային մակարդակից, կրթությունից ու գենետիկական պատնեշների վերացումից, [[պատերազմ]]ներից, [[սով]]ից, [[համաճարակ]]ներից, էթնիկական ձուլման և [[ինտեգրացիա]]յի երևույթներից:
 
Տնտեսական, հասարակական և մշակութային զարգացման աստիճանի, ինչպես նաև տարբեր ժողովուրդների կենսաբանական փոխազդեցության համեմատ, ռասայական արեալների սահմաններն ավելի ու ավելի են վերանում, առաջանում են միասնական մարդկության ռասայական հատկանիշների տեղային նոր զուգորդումներ:
 
 
 
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռասա» էջից