«Ֆլեշ (կոմիքս)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 47.
Չնայած նրան, որ "Ֆլեշ" կեղծանունը օգտագործվել է բազմաթիվ հերոսների կողմից՝ Գարիքը, Ալլենը և Ուեսթն ամենահայտնիներն են։
=== Ջեյ Գարիք ===
'''Ջեյսոն Պիտեր "Ջեյ" Գարիքը''' 1940թ․ հունվարին ուսանող էր, երբ պատահաբար [[Ծանր ջուր|ծանր ջրի]] գոլորշի շնչում, ինչից հետո հայտնաբերում է, որ ընդունակ է վազել գերարագությամբ և ձեռք է բերել գերմարդկային ռեֆլեքսներ։ Ամերիկյան ֆուտբոլի աստղի կարճատև կարիերայից հետո նա հագնում է վրան կայծակ պատկերված կարմիր շապիկ և մետաղյա սաղավարտ՝ հիմք վերցնելով հունական աստված [[Հերմես|Հերմեսին]]։ Կրելով Ֆլեշ կեղծանունը՝ Գարիքը մարտնչում է հանցագործության դեմ։ Երկար ժամանակ Ջեյին հաջողվում էր թաքցնել ինքնությունը նունյնիսկ առանց դիմակի, քանի որ նրա արագության պատճառով անհնար էր դեմք տեսնել կամ նկարել այն։ Նախապես Երկիր-2-ից՝ Գարիքը Անվերջ Երկրների ճգնաժամից հետո ընդգրկվում է Նոր Երկրի կազմի մեջ։ Առ այսօր Ջեյ Գարիքը՝ Ֆլեշը, ապրում է Քեյսթոուն Սիթիում և Ամերիկայի արդարության կազմակերպության անդամ է։<ref>http://dc.wikia.com/wiki/Jay_Garrick</ref>
=== Բարրի Ալլեն ===
'''Բարթոլոմեյ Հենրի "Բարրի" Ալլենը''' ոստիկանությունում աշխատող գիտնական էր, ով հաճախ ուշանում էր, ինչը դուր չէր գալիս հարսնացուին՝ Այրիս Ուեսթին։ Մի անգամ, միչ աշխատատեղից հեռանալը, կայծակը հարվածում է քիմիական նյութերին, որոնք թափվում են Բարրիի վրա։ Շուտով նա հայտնաբերում է, որ ընդունակ է զարգացնել գերձայնայյին արագություն և օժտված է գերմարդկային ռեֆլեքսներով։ Նա հագնում է կարմիր ձգվող համազեստ-տրիկո և անվանում իրեն Ֆլեշ, ի պատիվ մակության սիրելի հերոս Ջեյ Գարիքի։ Ալլենը դառնում է քաղաքի ակտիվ հերոսներից մեկը։<ref> SDCC '08 - Johns & Van Sciver Talk Flash: Rebirth. Newsarama.com. Архивировано из первоисточника 3 апреля 2012.</ref>
|